• Latest news

Կանաչ գույնը քրոնիկ ցավի ժամանակ դեղորայքից ոչ պակաս է օգնում

6 մարտի, 2017  10:41

Աշխարհում միլիոնավոր մարդիկ վնասվածքների եւ տարբեր հիվանդությունների պատճառով տառապում են քրոնիկ ցավից: Արիզոնայի համալսարանի գիտնականները ցավից ազատվելու պարզ ու արդյունավետ մեթոդ են առաջարկել:

«Երբեմն, երբ ինձ մոտ գլխացավեր են առաջանում,  ես գնում եմ այգում նստելու, եւ այնտեղ ինձ անհամեմատ ավելի լավ եմ զգում, -պատմում է հետազոտության ղեկավարներից Մոհաբ Իբրահիմը:-Ես մտածեցի՝ ի՞նչ է տեղի ունենում: Միգուցե խնդիրը լռությո՞ւնն է : Բայց ես կարող եմ նստել լռության մեջ իմ աշխատասենյակում ու դա չի թեթեւացնում ցավը: Այդ ժամանակ ես մտածեցի, որ պատճառը կանաչն է»:

Կանաչի ազդեցությունը ցավի զգացողության վրա  ստուգելու համար, Իբրահիմի եւ Ռաջեշ Խանի  գլխավորած թիմն աշխատել է  նեյրոպատիկ ցավով տառապող առնետների երեք խմբի հետ: 

Կենդանիների մի մասին տեղադրել են  կանաչ լուսադիոդներով լուսավորվող թափանցիկ պլաստիկե կոնտեյներում: Լույսը միացրել են ութ ժամաով՝ հինգ օր շարունակ: Երկրորդ խմբի կենդանիները գտնվել են սովորական լույսի պայմաններում, բայց կոնտակտային լինզաների միջոցով ստացել են լույսի սպեկտրի միայն կանաչ մասը: Երրորդ խումբը նույնպես լինզաներ է օգտագործել՝ ստանալով  կանաչից բացի բոլոր գույները:

Հետազոտության արդյունքները պարզել են, որ կանաչ լուսադիոդների լույսից օգտվող կենդանիներն ավելի հեշտ են դիմացել տակտիլային գրգռվածությանը, քան մյուս խմբերի կենդանիները:

Հետաքրքիր է, որ կանաչ լույսն անջատելու դեքպում դրա ազդեցությունը պահպանվել է չորս օր շարունակ: Ընդ որում՝ թերապիան ազդել է բոլոր կենդանիների վրա:

Հետազոտողները դեռեւ չեն կարողանում հստակ բացատրել կանաչ գույնի ցավազրկող հատկության բնույթը: Սակայն նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ այդպիսի լուսավորումը օրգանիզմում մեծացնում է էնդոգեն օփիոիդ պեպտիդների սինթեզը, որոնք կարող են թեթեւացնել ցավը:

Հիմա գիտնականները պարզում են,  թե արդյոք հնարավոր է օգտագործել կանաչ գույնը մարդկանց բուժելու համար: Դրա համար թիմը  նոր մեթոդը փորձարկում է ֆիբրոմիալգիայով՝ մարմնի տարբեր մասերում ցավ առաջացնող հիվանադությամբ տառապող մարդկանց վրա: Գիտափորձի մասնակիցները 10 շաբաթ շարունակ յուրաքանչյուր գիշեր երկու ժամ անցկացնում են կանաչ լույսի տակ:

Ստացված տվյալների մշակումը դեռ չի ավարտվել, բայց  հուսադրող է այն փաստը, որ որոշ հիվանդներ խնդրել են չանջատել կանաչ լույսը, ոորվհետեւ դրա տակ իրենց անհամեմատ լավ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել