• Latest news

Կատարակտայի բուժման նորարարական մեթոդները «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

5 մարտի, 2017  20:32

Կատարակտան ակնաբյուրեղի պղտորումն է , հիվանդություն, որն ավելի հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում։ Բուժման միակ մեթոդը վիրահատականն է։

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայի մասնագետների փորձն ու ժամանակակից սարքավորվածությունը հնարավորություն է տալիս հեռացնել կատարակտան նույնիսկ ամենաբարդ դեպքերում:

Կատարակտայի բուժումն իրականացվում է հետեւյալ մեթոդներով՝ կատարակտայի էքստրակապսուլային էքստրակցիա, կատարակտայի թունելային էքստրակցիա, կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիա, կատարակտայի ռեֆրակցիոն վիրաբուժություն, տորիկ լինզաների իմպլանտացիա։ Կատարակտայի բուժման վիրահատությունը կլինիկայում իրականացվում է հիվանդի առավելագույն հարմարավետության պայմաններում՝ տեղային անզգայացումով, ամբուլատոր։ Տեսողությունը վերականգնվում է արդեն վիրահատական սեղանի վրա ու մի քանի ժամից հիվանդը կարող է ինքնուրույն լքել կլինիկան ու 1-2 օրից վերադառնալ սովորական կենսակերպին։

Վիրահատության ժամանակ օգտագործվում են առաջատար համաշխարհային արտադրողների ունիկալ տեխնոլոգիաներ ու արհեստական ակնաբյուրեղներ։

Կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիան համարվում է համաշխարհային կատարակտային օֆտալմովիրաբուժության «ոսկե» ստանդարտը։ Դա կատարակտայի հեռացման միկրովիրահատական մեթոդ է, որի ժամանակ ակնաբյուրեղի միջուկը քայքայելու համար օգտագործվում է հատուկ ասեղ (ֆա), որն իրականացնում է հետադարձ-համընթաց ու/ կամ օսցիլյացիոն տատանումներ՝ վայրկյանում ավելի քան 20 000 անգամ հաճախությամբ։ Այս մեթոդի համար տարիքային սահմանափակումներ չկան։

Կատարակտայի էքստրակապսուլային էքստրակցիա։ Կատարակտայի էքստրակապսուլային էքստրակցիայի ժամանակ տեղի է ունենում ակնաբյուրեղի միջուկի ու բյուրեղիկային զանգվածների հեռացում՝ ակնաբյուրեղի հետեւի պարկուճի պահպանումով։ Դա վիրահատության առավելությունն է, քանի որ ակնաբյուրեղի հետեւի պարկուճի առկայությունն ապահովում է ապակենման մարմնի խոռոչի ու աչքի առջեւի հատվածի միջեւ պատնեշի պահպանումը։ էքստրակապսուլային էքստրակցիայի թերությունը դրա հավելյալ տրավմատիզմն է ՝ եղջերաթաղանթի մեծ կտրվածք անելու ու կարեր դնելու անհրաժեշտությունը։

Դեպքերը, երբ կատարակտան բարդացված է աստիգմատիզմով, բավականին հաճախ են հանդիպում։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական աստիգմատիզմ ունեն գրեթե բոլոր մարդիկ։ Երբ աստիգմատիզմը գերազանցում է 0.5 D –ն, պահանջվում է դրա շտկում։ Տորիկ ինտրաօկուլյար լինզան թույլ է տալիս ամբողջովին շտկել եղջերաթաղանթային ու բյուրեղիկային աստիգմատիզմը։ Դրա համար էլ վիրահատությունից առաջ պետք է ամբողջական օֆտալմոլոգիական հետազոտություն անցնել։

Տորիկ ինտրաօկուլյար լինզաները ցուցված են այն հիվանդներին, որոնք ունեն

  • Կատարակտա
  • Աստիգմատիզմ՝ 0.75- 3.0 D
  • Ձեռքբերովի աստիգմատիզմ
  • Եղջերաթաղանթի վնասում
  • Հիվանդներին, որոնք մինչ այդ եղջերաթաղանթի փոխպատվաստում են անցել
  • Ռեֆրակցիոն վիրահատություններից հետո

Միայն մանրակրկիտ ախտորոշումն է հնարավորություն տալիս ստանալ հիվանդի տեսողության վիճակի օբյեկտիվ ու ամբողջական պատկերը, նաեւ ճիշտ ընտրել ու հաշվարկել տորիկ ինտրաօկուլյար լինզաների պարամետրերը։

Ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով․ 091432398, 093861517, 099207200։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է