• Latest news

Գենային ինժեներիան օգնել է տղային բուժվել մանգաղաձեւ-բջջային անեմիայից

6 մարտի, 2017  14:47

Մանգաղաձեւ-բջջային  անեմիան՝  մարդուն դանդաղ  մահվան հասցնող ծանր հիվանդությունը, հնարվոր է բուժել գենային ինժեներիայի միջոցով, պնդում են Necker Children's Hospital-ի (Ֆրանսիա) մասնագետները: Փորձարկման ժամանակ  նրանց հաջողվել է 13-ամյա տղայի բուժել:

Ինչպես  նշվում է The New England Journal of Medicine հրապարկված զեկույցում, բուժումը 15 ամիս է տեւել, եւ հիմա տղան իրեն լավ է զգում, ոչ մի ցավ չի զգում, իսկ  արյան բջիջների փորձաքննությունը ոչ մի խախտում չի  հայտնաբերել՝  կապված  մանգաղաձեւ-բջջային  անեմիայի հետ: Ինչպես հայտնել է հետազատությունը ղեկավարող  University of Paris-ի մասնագետ Ֆիլիպ Լեբուլշը, էքսպերիմենտալ  բուժումից հետո հիվանդն արյան փոխներարկման կարիք չունի, նա ապրում է սովորական կյանքով, գնում է դպրոց, զբաղվում է  սպորտով:

Բուժման ընթացքում հիվանդի ոսկրածուծը  հանվել է է, որից հետո ցողունային բջիջների գեներն այնպես են փոխել, որ սկսեն նորմալ հեմոգլաբին արտադրել: Այնուհետեւ տղան քիմիաթերապիայի կուրս է անցել: Բուժումից հետո նրան եւս մեկ անգամ զննել են, եւ նրա արյան մեջ հիվանդության անգամ հետքը չի եղել:  Մինչեւ բուժումը տղան սուր ցավեր է զգացել հիվանդության պատճառով, նրան հաճախ են արյան փոխներարկումներ արել, ինչպես նաեւ նա ազդրոսկրի եւ հոդերի նեկրոզ՝ բարդություն է ունեցել, որը հետագայում փոխարինել են պրոթեզով:

Ներկայումս պրոֆեսոր Լեբուլշն ու իր գործընկերները գենային թերապիան փորձարկում են թելասեմինի բուժման վրա. սա հեմոգլաբինի բջիջներին առնչվող եւս մեկ արյան հիվանդույուն է:

Նշենք, որ ներկայումս մանգաղաձեւ-բջջային  անեմիայի միակ  քիչ թե շատ արդյունավետ միջոցը ոսկրածուծի փոխպատվաստումն է:  Սակայն ոչ բոլոր հիվանդներին այն կարող է նաշանակվել, բացի այդ, դոնոր գտնելը դժվար է, քանի որ 100%  համընկնում էպետք է լինի: Գենային ինժեներիայի դեպքում դոնոր պետք չէ. հիվանդն ինքն է որպես դոնոր հանդես գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է