• Latest news

10 մթերք, որը կարելի է ուտել քնելուց առաջ

10 մարտի, 2017  23:49

Դիետոլոգները պնդում են, որ յուղոտ եւ կալորիական սնունդից պետք է հրաժարվել քնելուց 1,5-2 ժամ առաջ: Սակայն եթե ցանկանում եք քնից անմիջապես առաջ ինչ-որ բան ուտել, չարժե քաղցածությանը դիմանալ: Ուշ ընթրիքի համար, սակայն, ավելի լավ է ճիշտ մթերքներ ընտրել, այսինքն՝ այն մթերքները, որոնք քնի որակը կլավացնեն եւ քաշի ավելացման չեն հանգեցնի: Ներկայացվող 10 մթերքերը կօգնեն քաղցը հաղթահարել առանց կազմվածքին վնաս պատճառելու:

Սեւ շոկոլադ

Շոկոլադը հաճախ է դիտարկվում որպես արգելված սնունդ, սակայն այս իմաստով շոկոլադի ոչ բոլոր  տեսակներն են հավասար: Ընկույզով շոկոլադի բատոնի եւ սեւ շոկոլադի սալիկի միջեւ բավական մեծ սնուցող տարբերություն կա: Սեւ շոկոլադը, մասնավորապես, պարունակում է շաքարի նվազագույն քանակ եւ բազմաթիվ օգտակար հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են արյան ճնշումը, պայքարում են բորբոքումների դեմ եւ բարելավում տրամադրությունը:

Պիստակ

Պիստակը երեկոյան ժամի հրաշալի ուտեստ է, հատկապես եթե գտնեք ոչ աղի պիստակ: Բանն այն է, որ պիստակը բջջանյութ է պարունակում (որն օգտակար է մարսողական օպտիմալ պրոցեսի համար), նաեւ բիոտին, B6 վիտամին, տիամին, ֆոլաթթու, ոչ հագեցած ճարպեր եւ բուսական ստերին, ինչը պիստակը չափազանց սնուցող է դարձնում՝ միաժամանակ օրգանիզմն ապահովելով մեծաթիվ հաճելի հավելանյութերով:

Ապուր

Բանն այն է, որ ցանկացած տաք հեղուկ հանգստացնող ազդեցություն է ունենում, բայց եթե վստահ եք, որ ձեզ ինչ-որ ավելի հագեցնող բան է պետք, քան մեկ գավաթ թեյը, ապա հավի արգանակը կամ բանջարեղենային ապուրը այն է, ինչ անհրաժեշտ է: Կարեւոր դիտողություն՝ ապուրի բաղադրամասում խուսափեք ոսպից կամ լոբուց: Դրանք բավական վատ են մարսվում, իսկ դա ձեր քունն անհանգիստ կդարձնի, ինչը հաստատապես մեր վերջնանպատակը չէ:

Դդմի սերմեր

Գիշերային լավ կերակուր է այն, ինչը քաղցը լավ է հաղթահարում, բայց միեւնույն ժամանակ օգնում է թուլանալ եւ քնելուն պատրաստվել: Դդմի սերմերի մեկ չափաբաժինը պարունակում է խորհուրդ տրվող մագնիումի օրական նորմայի գրեթե 50 տոկոսը, իսկ մագնիումը, ինչպես հայտնի է, կարեւոր է հանգիստ եւ խորը քնի համար:

Տաք կաթ + մեղր

Տաք կաթը որպես քնաբեր վաղուց է օգտագործվում, ինչը այն երեկոյան ուտեստի լավ ընտրություն է դարձնում: Նշենք, սակայն, որ չնայած այս մեթոդի արդյունավետությունը հաստատող հետազոտությանը, այս ամենը կարող է մեր հոգեբանական ընկալման հետեւանքը լինել: Այդուհանդերձ, կաթի մեջ պարունակվող ամինաթթուները նպաստում են սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը ձեզ կօգնի հաղթահարել սթրեսը եւ «վատ մտքերը», որոնք խանգարում են քնել: Մեկ գդալ մեղրի հավելումը, իհարկե, ավելացնում է կաթի մեջ շաքարի քանակը, սակայն միեւնույն ժամանակ ազդում է սերոտոնինի մակարդակի վրա, որը նույնպես ավելորդ չի լինի հանգիստ քնելու համար:

Հապալաս

Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով (ըստ որում՝ սառեցված հատապտուղը թարմին չի զիջում), իսկ դրանից բացի, պարունակում է սնուցող նյութեր, որոնք, բազմաթիվ հետազոտությունների համաձայն, կարող են բարելավել ուղեղի ֆունկցիան եւ առողջության ընդհանուր ցուցանիշները: Եթե խիստ սննդակարգի չեք հետեւում եւ կարող եք ձեզ լրացուցիչ կալորիաներ թույլ տալ, հատապտուղին ավելացրեք երկու ճաշի գդալ սերուցք, որ ստանաք անհավանական համեղ աղանդեր:

Բրինձ

PLoS One-ի նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բրինձի հիմնական բաղադրամասով սննդակարգը կապված է անքնության 46 տոկոսով կրճատման հետ՝ հացի (ոչ մի փոփոխություն չի եղել) եւ լապշայի (քունը միայն վատացել է) համեմատությամբ: Գլիկեմիկական բարձ ինդեքսով (ԳԻ) մթերքները, որոնց է պատկանում նաեւ բրինձը, արագացնում են տրիպտոֆանի եւ մելատոնինի արտադրման պրոցեսը՝ հորմոններ, որոնք չափազանց կարեւոր են  որակյալ քնի համար:

Նուշ

Ընկուզեղենը չի համարվում ամենալավ ուտեստը բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից, հիմնականում դրանց մեջ պարունակվող ճարպերի պատճառով: Սակայն 2012 թվականին American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ 18 ամիս շարունակ նուշ օգտագործած մարդիկ նույնքան քաշ են կորցրել, որքան սննդակարգի շրջանակում նուշից հրաժարվածները (այլ հավասար պայմաններում):

Հավելենք, որ նուշը կայունացնում է խոլեստերինի եւ եռագլիցերիդների մակարդակը՝ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի երկու հիմնական գործոնները: Եվ, իհարկե, չմոռանանք նուշում մագնիումի պարունակության մասին, որը համարվում է «քնի իսկական դեղահաբ»:

Պանրով ռոլ

Անհավանական է թվում, այնուամենայնիվ, եթե օրվա ընթացքում ինչ-որ պատճառով ոչինչ չեք կերել եւ հիմա սարսափելի քաղցած եք, պատրաստեք պանրով ռոլ (ցանկության դեպքում հավի կրծքամսով): Չենք խոսի կալորիաների մասին, այլ միայն գործնական օգտակարության: Պանիրը հարուստ է կազեինով՝ բարդ սպիտակուց, որը, British Journal of Nutrition-ի տեղեկություններով, ոչ միայն հագեցման զգացում կապահովի, այլեւ կարագացնի նյութափոխանակությունը:

Կոճապղպեղով թեյ

Հիշեցնենք, որ մեր օրգանիզմը երբեմն այնպես է աշխատում, որ ծարավը քողարկվում է քաղցով: Ամեն դեպքում, մի քանի բաժակ ջուր խմելը, հաստկապես, եթե չեք ցանկանում, ամենեւին պարտադիր չէ: Իսկ ի՞նչ կասեք կոճապղպեղով թեյի մասին: Իմունիտետի համար ակնհայտ առավելություններից բացի, կոճապղպեղը ձեզ կազատի նյարդային համակիարգը խթանող կոֆեինից, որը պարունակվում է թեյի մեջ: Իսկ սա նշանակում է, որ կօգնի ավելի արագ քնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել