• Latest news

Քիմիկոսները գրիպի դեմ կամֆարայի հիմքով նոր դեղամիջոց են ստեղծել

11 մարտի, 2017  18:28

Նովոսիբիրսկի ու Սանկտ Պետերբուրգի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց, որն օգնում է օրգանիզմին պայքարել գրիպի վիրուսի դեմ, օգտագործելով կամֆարա ու ցնդողնյութեր, որոնք կան օշինդրի ու փշատերեւ բույսերի բջիջներում։ Այս մասին ասվում է Antiviral Research ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք ցույց ենք տվել, որ կամֆարայի ու ամինոէթանոլի երկու հասանելի միացությունները, որոնք մենք կոչել ենք կամֆեցին, հակավիրուսային ակտիվության լայն սպեկտր ունի։ Այդ նյութը  ակտիվ է գրիպի Ա տեսակի վիրուսի շտամմների նկատմամբ, այդ թվում խոզի գրիպի, հոնկոնգյան գրիպի ու թռչնագրիպի, նաեւ Բ տեսակի վիրուսի նկատմամբ»,- պատմել է Օլգա Յարովայան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի նովոսիբիրսկյան ինստիտուտից։

Գիտնականները հայտնաբերել են, որ կամֆարան, ցնդող նյութ, որը կարելի է գտնել բորբոքման դեմ բազմաթիվ քսուքների ու դեղամիջոցների բաղադրության մեջ, ունի ուժեղ հակաբորբոքային հատկանիշներ։ Քիմիկոսների խոսքով նույնատիպ հատկություններ ունեն որոշ այլ տերպեններ՝ ցնդող նյութեր, որոնք պարունակվում են փշատերեւ ու ծաղկային բույսերի բջիջներում։

Ստուգելու համար դրա ավելի արդյունավետ ածանցյալի՝ կամֆեցինի աշխատանքը վարակված բջիջների վրա, գիտնականները այդ նյութը փորձարկել են մկների ու առնետների վրա, որոնց վարակել են գրիպի վիրուսի ամենավտանգավոր տարատեսակների՝ այդ թվում խոզի գրիպի H1N1 վիրուսի մահացու չափաբաժիններով։

Փորձերը ցույց են տվել, որ հսկիչ խմբերում բոլոր կրծողները սատկում էին ինֆեկցիայի 10-11 –րդ օրը , մինչդեռ կամֆեցինի նույնիսկ փոքր չափաբաժինները փրկել են մկների ու առնետների ավելի քան 60 տոկոսին։ Հետաքրքիր է, որ այս միացությունը ամենից լավ ներգործում է օրգանիզմի վրա, եթե այն ներարկում ես ինֆեկցիայի առաջին երկու ժամերի ընթացքում, իսկ վարակվելուց առաջ կամ հետո ներարկելիս դրա արդյոնավետությունը ուժեղ նվազում էր։

Գիտնականների խոսքով դա վկայում է տվյալ նյութի գործողության արտասովոր բնույթի մասին, այն չի ճնշում վիրուսի բազմացումը, այլ խոչընդոտում է դրա ներթափանցումը բջիջներ։ Նյութի չափաբաժինն ավելացնելիս՝ դրա բարերար ազդեցությունը նկատելիորեն ուժեղանում է։ Որոշ դեպքերում կամֆեցինը ուժգնությամբ համեմատելի էր օսելտամիվիրի հետ՝ գրիպի դեմ դեղորայք, որը խորհուրդ են տալիս ԱՀԿ փորձագետները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել