• Latest news

Ոլորումները չեն օգնի նիհարելուն կամ հարթ փոր ունենալուն

14 մարտի, 2017  11:59

Հազարավոր մարդիկ ամեն օր ոլորումներ են անում՝ հուսալով նիհարել կամ հարթ փոր ձեռք բերել: Սակայն այս վարժությունը չի օգնի ո՛չ ավելորդ քաշից ազատվել, ո՛չ ավելի գեղեցիկ կազմվածք ունենալ, պնդում է Մեծ Բրիտանիայից անհատական մարզիչ Նիկոլա Էդիսոնը:

«Ցավում եմ, որ փլուզում եմ այդքան մեծ թվով մարդկանց հույսերը, սակայն ոլորումները ձեզ ոչ մի կերպ չեն օգնի հարթ փոր ձեռք բերել: Այս վարժություններն իսկապես օգնում են մկաններն ամրացնելուն, սակայն դուք դա երբեք չեք տեսնի ճարպի շերտի պատճառով: Իսկ ոլորումները չեն օգնում ճարպի հեռացմանը»,- ասել է մարզիչը:

Ի՞նչ պետք է անել ճարպից ազատվելու համար: Առաջին հերթին ուժային վարժություններ: Կալորիաների մեծ մասն այրվում է հենց մկաններում, եւ որքան հաճախ եք մկանները ծանրաբեռնում, այնքան օրգանիզմն ավելի շատ կալորիա կայրի, ըստ որում՝ ոչ միայն մարզումների ժամանկ, այլեւ ամբողջ օրվա ընթացքում եւ անգամ գիշերը: Մասնագետը խորհուրդ է տալիս այնպիսի վարժություններ ընտրել, որոնք վերաբերում են մկանային տարբեր խմբերին եւ հոդերին: Ավելի արդյունավետ է առավել խոշոր մկանների մարզումը, քանի որ դրանք ավելի արագ են աճում եւ ավելի շատ էներգիա այրում:

Նիհարելու համար շատ արդյունավետ են նաեւ ճնշամկանի մարզումները, բայց մասնագետը խորհուրդ է տալիս մեջքի մկանների վարժությունները: Հատակին ոտքերով եւ ձեռքերով հենվելով (կարելի է արմունկներով)՝ դուք դրանով իսկ նաեւ փորն եք մարզում՝ ամրացնելով նրա պատը:

Սակայն հարկ է նշել, որ բոլոր վարժություններն անօգուտ կլինեն, եթե ձեր սննդակարգում խմորային մթերքները, ածխաջրերը եւ «փուչ կալորիաները» շատ լինեն: Եթե նույնիսկ ամեն օր մարզվեք, կերած կարկանդակները, պիցցաները, հոթ դոգերը եւ չիփսերը ձեր բոլոր ջանքերը կչեզոքացնեն: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում կրճատել շաքարի եւ ածխաջրերի քանակը, ավելացնել սպիտակուցների քանակը եւ ավելի հաճախ շարժվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել