• Latest news

Վիրաբույժները վիրահատել են 5 բութ մատ ունեցող տղային (ֆոտո)

15 մարտի, 2017  13:05

Երկու արտասովոր վիրահատությունների ընթացքում վիրաբույժները հեռացրել են 16 ամսական Կիրի Քարթերի ավելորդ մատները: Կիրին ծնվել է 5 բութ մատով՝ երկուսն աջ ձեռքին, երեքը՝ ձախ: Հիմա տղան միանգամայն նորմալ ձեռքեր ունի եւ կարող է անգամ զբաղվել ցանկացած մարզաձեւով:

Առաջին վիրահատությունը կատարվել է 2016-ի օգոստոսին՝ Valley Children's Hospital-ի վիրաբույժները հեռացրել են ձախ ձեռքի 2 ավելորդ մատները: Երբ վիրահատությունից հետո վերականգնվել է, նրան ծնողները դարձյալ կլինիկա են բերել, եւ վիրաբույժները փետրվարի 16-ին կատարված երկրորդ վիրահատությամբ նրա աջ ձեռքի 2 բութ մատները մեկում են միավորել: Վիրաբույժների խոսքով՝ այս 2 մատները ի սկզբանե պետք է մեկ մատ լինեին, սակայն սաղմնային զարգացման ընթացքում ինչ-որ բան այնպես չի ընթացել, եւ տղայի մատներն այնպես չեն զարգացել, ինչպես պետք է:

«Ոմանք հարցնում են՝ մի՞թե 2 բութ մատ ունենալն ավելի լավ չէ, քան մեկը: Մի՞թե ավելորդ մատը չի օգնի բեյսբոլ խաղալիս: Իրականում պատասխանը «ոչ»-ն է: Ճշմարտությունն այն է, որ 2 բութ մատները կսկսեն միմյանց խանգարել «աշխատել»,- ասել է բժիշկ Միմի Չաոն:

Անցյալ տարի այս կլինիկայում 195 երեխայի են վիրահատել, որոնք ավելորդ մատներով են ծնվել: Համարվում է, որ նման խնդրով է ծնվում աշխարհում 1000 երեխայից մոտ մեկը: Սակայն շատ հազվադեպ է պատահում, որ մի ընտանիքում այսպիսի մի քանի երեխա ծնվի: Հետաքրքիր է, որ Կիրին 4 եղբայր եւ քույր ունի, որոնք նույնպես ավելորդ մատներ ունեն, սակայն նրանց, ի տարբերություն Կիրիի, չեն վիրահատել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել