• Latest news

Էլեկտրական խթանումն ուղեղի համար օգտակար է

15 մարտի, 2017  18:10

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են աշխատանքային հիշողության համար էլեկտրական խթանման օգտակարությունը: Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողների հոդվածը հրապարակվել է eLife-ում:

Նյարդակենսաբաններն օգտագործել են տրանսկրանիալ էլեկտրախթանման (ՏԷԹ-թերապիա) մեթոդը, որի դեպքում ուղեղը ենթարկվում է ցածր լարման հոսանքի ոչ ինվազիվային ներգործության: Էլեկտրոդները գլխին այնպես են ամրացվում, որպեսզի միջամտությունը վերաբերի ճակատային միջին գալարին եւ ստորին սեւ մասին: Այս հատվածներն են ընտրվել, քանի որ դրանք են մասնակցում աշխատանքային հիշողության ձեւավորմանը:

Փորձին 31 կամավոր է մասնակցել: Գիտնականները նրանց ուղեղն այնպես են խթանել, որպեսզի աշխատանքային հիշողության գոտիներում առաջանան թեթեւակի տարհամաժամանակացված կամ համաժամանակացված տետա ռիթմեր: Նույն ժամանակահատվածում մարդիկ կատարել են որոշակի հանձնարարություններ: Նախ էկրանին նրանց ցույց են տվել միմյանց արագ փոխարինող պատկերների շարք՝ աջ կամ ձախ ուղղված սլաքներով: Սեղմելով համապատասխան կոճակը՝ փորձարկվողները պետք է ճիշտ նշեին, թե յուրաքանչյուր սլաքն ինչ ուղղություն ունի: Մեկ այլ հանձնարարությամբ մասնակիցներին մի քանի անգամ ցուցադրել են թվերի տարբեր հերթագայություններ, եւ նրանք պետք է հիշեին, թե դրանցից որոնք են կրկնվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի ակտիվության ալիքների համաժամանակացումը մարդկանց թույլ է տալիս ավելի լավ հաղթահարել հանձնարարված խնդիրները: Ըստ որում՝ ֆունկցիոնալ ՄՌՏ միջոցով սքանավորմամբ պարզվել է, որ հոսանքով խթանված ուղեղի գոտիների ակտիվությունը մեծացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել