• Latest news

Արտամարմնական բեղմնավորման անհաջող փորձը կարող է ուղեղի եւ սրտի կաթվածի պատճառ դառնալ

16 մարտի, 2017  11:59

Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) անհաջող փորձը մեծացնում է ուղեղի եւ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը՝ այն կանայք, ում չի հաջողվել ԱՄԲ միջամտությունից հետո բեղմնավորվել, ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդություններին, քան նրանք, որոնք հաջողությամբ բեղմնավորվել են:

Ջեյքոբ Ուդելի ղեկավարությամբ իրականացված կանադացի գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ անհաջող ԱՄԲ-ով հղիանալ փորձած կանայք ավելի հաճախ են բախվում անոթային պաթոլոգիաներին եւ թրոմբներին: Հնարավոր է, որ այս պաթոլոգիաների վտանգը մեծանում է միջամտությանը նախապատրաստվելիս ուժեղ ներգործող դեղորայք օգտագործելու պատճառով:

Մասնագետները վերլուծել են 50 տարեկանից փոքր ավելի քան 28 հազար կանանց տվյալները, որոնք փորձել են մայրանալ ԱՄԲ-ի միջոցով: Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ ձվարանների խթանման հորմոնալ դեղորայքը մեծացնում է անոթային վտանգների հավանականությունը: Նրանք նշել են, որ այս դեղամիջոցները կարող են սիրտը վնասել թրոմբների ձեւավորման կամ արյան ճնշման փոփոխությունների պատճառով:

Հետազոտությամբ պարզվել է, որ ԱՄԲ-ի անհաջող փորձից հետո կանայք 19 տոկոսով ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով՝ ընդհուպ մինչեւ առավել լուրջ եւ կյանքին սպառնացող հիվանդությունները: ԱՄԲ-ի անհաջող փորձից հետո 100 կնոջից մեկը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, մինչդեռ նման հաջող փորձից հետո նման խնդիրներ է ունեցել 166 կնոջից մեկը: Պարզվել է, որ այն կանայք, ում համար բուժումն անհաջող է եղել, ավելի էին հակված սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, այդ թվում՝ կաթվածի, թրոմբոզի եւ սրտային անբավարարության:

Հետազոտության հեղինակները նշել են, թե այս տվյալներն ամենեւին չեն նշանակում, որ պետք է հրաժարվել ԱՄԲ-ից, սակայն ցանկալի է, որ բժիշկները հիվանդների նկատմամբ ավելի ուշադիր լինեն ե՛ւ միջամտության ժամանակ, ե՛ւ դրանից հետո, ու հնարավոր ամեն ինչ անեն բարդությունների եւ սիրտ-անոթային հիվանդությունների նախականխման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել