• Latest news

Ինչո՞ւ է Միջերկրածովյան սննդակարգը տղամարդկանց համար օգտակար

16 մարտի, 2017  18:14

Միջերկրածովյան սննդակարգը, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ձկնեղենով, հատիկավոր մթերքներով եւ օգտակար ճարպերով, տղամարդկանց առողջության համար օգտակար է եւ բարելավում է սերմնահեղուկի որակը: Այս մասին վկայում են Universitat Rovira I Virgili-ի եւ Pere i Virgili Health Research Institute-ի (Իսպանիա) գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները:

Սերմնահեղուկի որակի նվազումը տղամարդկանց անպտղության պատճառներից մեկն է, որն ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է: Գիտնականների տվյալներով՝ վերարտադրողական տարիքի զույգերի մոտ 15 տոկոսը անպտղությամբ է տառապում, իսկ նրանցից մոտ 25 տոկոսը չի կարողանում երեխա բեղմնավորել սերմնահեղուկի որակի հետ կապված խնդիրների պատճառով:

Գիտնականները հետազոտել են այն հետազոտությունների տվյալները, որոնց ընթացքում ուսումնասիրվել է տղամարդկանց պտղաբերության եւ սննդակարգի կապը: Հետազոտողները սերմնահեղուկի ցածր որակի եւ առողջ սնունդի միջեւ հակադարձ համեմատական կախվածություն են հայտնաբերել: Որպես առողջ սնունդ նկատի է առնվում սննդարար նյութերի (օմեգա-3 ճարպաթթու, Е, С, D վիտամիններ, ֆոլաթթու, բետա կարոտին, սելեն, ցինկ, կրիպտոկսանտին, լիկոպին) բարձր մակարդակով եւ հագեցած ճարպաթթուների ու տրանսճարպերի ցածր մակարդակով սննդակարգը:

Մասնագետները նաեւ հաստատել են, որ ձկնեղենը, ծովային մթերքները, թռչնամիսը, հատիկավոր մթերքները, բանջարեղենը, մրգերը, յուղայնության քիչ պարունակությամբ կաթնամթերքները սերմնահեղուկի որակի վրա դրական են ազդել: Իսկ մշակված միսը, սոյայից մթերքները, կարտոֆիլը, յուղային կաթնամթերքները, պանիրը, սուրճը, ալկոհոլը, քաղցր ըմպելիքներն ու քաղցրեղենը նվազեցրել են սերմնահեղուկի որակը:

Գիտնականները եզրակացրել են, որ առողջ սնվելուն, օրինակ՝ Միջերկրածովյան սննդակարգին անցումը կարող է էականորեն մեծացնել տղամարդկանց հայրանալու հնարավորությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է