• Latest news

Անհաս ծնված մարդիկ հոգեկան առողջության խնդիրներ ավելի հաճախ են ունենում

18 մարտի, 2017  21:54

Ժամանակից շուտ եւ փոքր քաշով ծնված մարդիկ ավելի հավանական է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կունենան, ինչպիսին են դեպրեսիան եւ անհանգստությունը, քան նրանք, ովքեր ժամանակին են ծնվել, հայտնում է Reuters-ը:

Գիտնականները դիտարկել են 5 երկրներից անհաս ծնված 747 մարդու եւ ժամանակին ծնված 1512 մարդու հոգեկան առողջության տվյալները: Նրանք նկատել են, որ անհաս ծնվածների շրջանում ավելի հաճախ են նկատվել ներփակված վարքագիծ եւ այսպես կոչված, «ինետերնալիզացիայի խնդիրներ»՝  դեպրեսիային, անհանգստությանն, իր մեջ հեռանալուն եւ միայնակությանը նման, քան ժամանակին ծնված մարդկանց շրջանում:

Դրա հետ մեկտեղ, նրանք, ովքեր ծնվելիս ավելի փոքր քաշ են ունեցել, ավելի քիչ են ցուցադրել, այպես կոչված, «էքստերնալիզացիայի խնդիրներ»՝ ֆիզիկական ագրեսիային, չենթարկվելուն, դավաճանության եւ գույքի ոչնչացման հակվածությանը նման, քան այն մարդիկ, որոնք ժամանակին են ծնվել:

«Մենք հայտաբերել ենք, որ անհասների շրջանում ինտերնալիզացիայի եւ անձի շեղման խնդիրներին ավելի շատ են եւ ավելի քիչ են էքտերնալիզացիայի խնդիրները, քան ժամանակին ծնված նրանց տարեկիցների  շրջանում»,- ասել է հետազոտության հեղինակ, Հելսինկիի համալսարանից Ռիիկու Պիխալան:

«Դա նշանակում է, որ այս մարդիկ ավելի ներփակված են եւ մեծ թվով էմոցիոնալ խնդիրներ ունեն, որոք հաճախ արտահայտվում են դեպրեսիայով եւ անհանգստությամբ, բայց նրանք մյուսներից ավելի քիչ են հակված սոցիալապես անընդունելի վարքագծին, ինչպիսի է կանոնների խախտումը»,- մեկնաբանել է Պիխալան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել