• Latest news

Վիբրացիան կարող է փոխարինել սպորտին. հետազոտություն

19 մարտի, 2017  13:38

Ֆիզիկական ծանր վարժությունները կարելի է փոխարինել ամբողջ մարմնի վիբրացիայով՝ դա նույնպես նիհարելու էֆեկտ կառաջացնի, հայտարարել են գիտնականները: Endocrinology ամսագրում հրապարակված հետազության ընթացքում գիտնականները համեմատել են կենսաքիմիական խթանման առավելությունները սպորտային կանոնավոր մարզումների, որոշակի երկարությամբ եւ հաճախականությամբ մեխանիկական ազդեցությամբ մկանների պասիվ մարզման ընթացակարգերի հետ: Նախագիծը մշակողներից Մաքգա Լոուրենսի խոսքով՝ անցկացված փորձերը ցույց են տվել, որ վիբրացիան վարժություններից պակաս արդյունավետ չէ շաքարախտի եւ ճարպակալման դեմ պայքարում:

ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի Օգասթայի համալսարանի գիտնականների խումբը որոշել է հետազոտել սպորտի պոտենցիալ այլընտրանքը՝ կենսաքիմիական խթանումը: Միջամտության ժամանակ հիվանդը կանգնած է, նստած է կամ պառկած է թրթռացող հարթակով սարքի վրա: Մեխանիզմը թրթռացնում եւ մարմնի միջով էներգիա է անցկացնում, իսկ մկանները կարճանում են եւ թուլանում:

Ջորջիայի գիտնականները հետազոտել են միջամտության ազդեցությունը մկանների վրա: Հետազոտությանը մասնակցել են 5-շաբաթական մկներ: Նրանցից 50 տոկոսը նորմալ են եղել, մյուսները գենետիկորեն լեպտինի նկատմամբ զգայուն չէին: Լեպտինն այն հորմոն է, որը պատասխանատու է կուշտ լիելու զգացման համար. լեպտինի հանդեպ ռեակցիայից զուրկ կենդանիները հակված են շատ ուտելուն, հետեւաբար՝ նաեւ ճարպակալմանը եւ շաքարախտին:

Մկներին 3 խմբի են բաժանել. մի խմբի մկները կենսաքիմիական խթանման են ենթարկվել, երկրորդ խմբում ընդգրկվածները ամեն օր վազել են անիվի մեջ, իսկ երրորդ խմբի ներկայացուցիչներն ընդհանրապես ոչ մի վարժություն չեն կատարել: Հետազոտությունը 3 ամիս է տեւել: Ամեն շաբաթ կրծողներին կշռել են:

Փորձի վերջում ճարպակալմանը գենետիկորեն հակված մկների շրջանում առաջընթաց է եղել ինչպես ֆիզիկական վարժություններից, այնպես էլ կենսաքիմիական խթանումից: Մկները նախկինի պես ավելի շատ են կշռել նորմալ առանձնյակներից, բայց սպորտի եւ կենսաքիմիական խթաման հետեւանքով ավելի քիչ են քաշ հավաքել: Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը մեծացրել է մկանային զանգվածը եւ ինսուլիի նկատմամբ զգայունությունը:

Չէր նախատեսվում, որ կենսաքիմիական խթանումը պետք է լիովին սպորտին փոխարինի, բայց այն կարող է կարեւոր դերակատարում ունենալ այն հիվանդների համար, որոնք կա՛մ չեն կարող մարզվել, կա՛մ անբավարար են մարզվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել