• Latest news

Բանջարեղենը եւ մրգերը մաշկին առողջ երանգ են հաղորդում

20 մարտի, 2017  18:46

Քչերն են ամեն օր ուտում խորհուրդ տրվող մրգերի եւ բանջարեղենի 5 չափաբաժինը: Մինչդեռ գիտնականներն այս խորհուրդներին հետեւելու նոր պատճառներ են գտնում: Պարզվում է՝ այս մթերքները ոչ միայն շատ օգտակար են, այլեւ օգնում են ավելի լավ տեսք ունենալուն:

Շոտլանդիայի Սենթ  Էնդրյուսի համալսարանի հետազոտողները 9 ամիս շարունակ հետեւել են 18-29 տարեկան 200 կանանց սննդակարգին: Փորձագետները գնահատել են նրանց առողջական վիճակը եւ արտաքինը:

Այն մասնակիցները, որոնք ավելի շատ են կերել բանջարեղեն եւ մրգեր, մյուսներից ավելի առողջ են եղել, իսկ նրանց մաշկն ունեցել է հաճելի ոսկեգույն երանգ: Հարցումները ցույց են տալիս, որ դեմքի այսպիսի գույնով մարդիկ շրջապատի կողմից ընդհանուր առմամբ ընկալվում են որպես ավելի առողջ եւ հմայիչ:

Մասնագետների խոսքով՝ գաղտնիքը կարոտինոիդների մեջ է. պիգմենտներ, որոնք այգու եւ բանջարանոցի բարիքները ներկում են կարմիր, դեղին կամ նարնջագույն: Դրանցով մասնավորապես հարուստ են ցիտրուսայինները, ծիրանը, խուրման, գազարը, դդումը, լոլիկը, քաղցր պղպեղը եւ չիչխանը: Հատկապես կարոտինոիդներն են մեր մաշկին գեղեցիկ երանգ հաղորդում: Բացի տեսողական էֆեկտից, դրանք բջիջները պաշտպանում են արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից եւ նվազեցնում են տարբեր հիվանդությունների վտանգը: Օրինակ՝ իրենց հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ կարոտինոիդները օրգանիզմը պաշտպանում են քաղցկեղից:

Համանման եզրակացությունների են հանգել նաեւ ավստրալացի գիտնակնները՝ երիտասարդ տղամարդկանց մասնակցությամբ փորձ անցկացնելով: Նրանց լուսանկարել են՝ գրանցելու համար մաշկի նախնական գույնը: Դրանից հետո կամավորներից ոմանք սկսել են բետա կարոտին ստանալ, իսկ մյուսները՝ պլացեբո: Երեք ամիս հետո մասնակիցներին կրկին լուսանկարել են եւ կանանց են ցույց տվել մինչեւ եւ հետո արված լուսանկարները: Առաջին խումբը հակառակ սեռի ավելի մեծ ուշադրությանն է արժանացել: Մաշկի ավելի տաք երանգով (սննդային հավելում ընդունելու շնորհիվ) տղամարդկանց տիկնայք ավելի հաճախ են գրավիչ համարել, քան ստուգիչ խմբում ընդգրկվածներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել