• Latest news

Հետազոտողները գտել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների պատճառը

20 մարտի, 2017  19:57

Գերմանացի եւ նիդեռլանդացի հետազոտողները առաջին անգամ պարզել են, որ SPRED սպիտակուցի հոմոլոգի պակասը, որը կարգավորում է ներբջջային Ras/ERK-MAPK ուղին, կարող է ինքնուրույն բացատրել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (ՕԿԽ) կամ կպչուն-սեւեռուն խանգարումը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն արտահայտվում է սեւեռուն կամ վախեցնող մտքերով (օբսեսներով), որոնք տագնապ են առաջացնում, որը հվանդը ձգտում է հաղթահարել ծեսերի միջոցով (կոմպուլսներով), օրինակ՝ ձեռքերի լվացման: Բնակչության գրեթե 2 տոկոսը կյանքում նվազագույնը մեկ անգամ բախվում է խանգարման դրվագի հետ, սակայն ՕԿԽ-ի հատուկ բուժում գոյություն չունի. ինչպես դեպրեսիայի դեպքում, ՕԿԽ-ի բուժումը հաճախ նախատեսում է սերոտոնինի հակադարձ որսմամբ սելեկտիվ ինհիբիտորների ընդունում:

Մինչդեռ նախորդ աշխատանքներով պարզվել է, որ բացի սերոտոնիներգիականից, ՕԿԽ-ն կապված է դոֆամիներգիական եւ գլուտամատերգիական համակարգերի հետ, նաեւ ուղեղի նեյրոտրոֆիկական գործոնի հետ (BDNF):

Մեմբրանային TrkB ռեցեպտորների միջոցով BDNF սպիտակուցը նեյրոններին աճի եւ զարգացման «հրաման» է տալիս: Այսպիսի «հրամանների» հետագա մշակումը տեղի է ունենում  բջիջների մեջ եղած ազդանշանային ուղիներով, որոնցից առավել հետազոտվածը Ras/ERK-MAPK ուղին է, որը կարգավորում են SPRED1 եւ SPRED2 սպիտակուցները: Հայտնի է, որ այս սպիտակուցները, հատկապես SPRED2 հոմոլոգը, լայնորեն տարածված են մկների եւ մարդկանց մոտ եւ լավ են արտահայտվում կենտրոնական նյարդային համակարգում: SPRED-ի պակասը զուգակցվում է հոգեկան զարգացման հապաղմանը, միկրոցեֆալիային եւ հիպերակտիվ հիպոթալամա-հիպոֆիզա-ադրենալային համակարգին, որը կապված է սթրեսին արձագանքման հետ:

Այդուհանդերձ, հոգեկան խանգարումների հետ SPRED2-ի կապը մինչեւ հիմա չի հետազոտվել: Բացթողումը լրացնելու համար Վյուրցբուրգի համալսարանի եւ այլ բուհերի գիտնականները առանձնացրել են մկների գիծը, որոնք ունեին նոկաուտի ենթարկված  Spred2 գենոմ՝ նույնանուն հոմոլոգով կոդավորվող: Այնուհետեւ նրանք անցկացրել են վարքագծի թեստերի շարք: Այսպես, երկու խմբերի առանձնյակներին տեղավորել են լաբիրինթոսի՝ անթափանց տուփի մեջ, որի կենտրոնը լուսավորվել է ինֆրակարմիր լուսադիոդներով, եւ ամբողջությամբ մութ տուփի մեջ՝ պայծառ բաժանմունք ելքով՝ գրանցելով խնդրի կատարման արագությունը, հետազոտական վարքագիծը, խմբում փոխգործակցության բնույթը: Դրանից բացի, կենդանիներին համեմատել են ըստ մեխանիկա-ջերմազգայունության եւ գրումինգի առանձնահատկության: 7-10 ամսականում բոլոր մկներին մշակել են սերոտոնինի հակադարձ որսմամբ սելեկտիվ ինհիբիտոր ֆլուոկսետինով կամ պլացեբոյով:

Սկսած 14 ամսականից արատավոր առանձնյակների մաշկին առաջացել են տեսանելի վնասվածքները՝ ընդհուպ մինչեւ արնահոսող խոցեր, 12 ամսականում այսպիսի վնասվածքներ է ունեցել փորձնական խմբի մկների 80 տոկոսը: Ստուգիչ խմբում վնասվածքներ չեն եղել, չնայած թեստերը միաժամանակ են անցկացվել: Գրումինգի հաճախականությունը Spred2-ի նոկաուտի դեպքում զգալիորեն գերազանցել է առողջ կենդանիների ցուցանիշից:

Դրանից բացի, ՕԿԽ մոդելով մկները ավելի անհանգիստ են եղել (ավելի երկար են գտնվել ինֆրակարմիր լույսի բծի տակ, պայծառ բաժանմունքում) եւ լաբիրինթոսն ավելի վատ են անցել:

Իմունաքիմիական գունավորման եւ վեսթերն բլոտի (սպիտակուցային իմունաբլոտ) համաձայն՝ SPRED2-ն ավելի ուժեղ է արտահայտվել առողջ մկների շերտավոր մարմնում, ամիգդալում եւ հիպոկամպում, մինչդեռ նոկաուտից հետո ամիգդալում նման արտահայտվածությունը ամբողջությամբ դադարել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել