• Latest news

Կանացի զգեստապահարանի երեք նորաձեւ իր, որոնք մեջքի ցավ են առաջացնում

20 մարտի, 2017  21:02

Նորաձեւության հետքից կանանց վազքը մեջքի խնդիրներ է առաջացնում: Այսպիսի եզրակացության են հանգել Խիրոպրակտիկայի բրիտանական ասոցիացիայի մասնագետները, փոխանցում է The Independent-ը: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հարցման ենթարկված կանանց երրորդ մասը մեջքի խնդիրներ է ունեցել որոշակի հագուստի կամ կոշիկի պատճառով: Ըստ որում՝ կանանց 28 տոկոսը տեղյակ է, որ հագուստն ազդում է իր առողջության վրա, բայց, միեւնույն է, այն հագնում է:

Նեղ ջինսեր: Դրանք սահմանափակում են ոտքերի շարժունությունը՝ ստիպելով լարել մեջքի մկանները:

Բարձր կրունկներ: Դրանց պատճառով քայլն ավելի կարճ է դառնում, որի հետեւանքով մեծանում է գոտկատեղի հատվածի վրա ծանրաբեռնվածությունը: Վատթարանում է կոնքի հատվածին արյան մատակարարումը, եւ կարող են առաջանալ գինեկոլոգիայի հետ կապված խնդիրներ:

Բաց կրունկով կոշիկ (նաեւ լայնացած կամ մեծ համարի կոշիկ): Կոշիկը պետք է կիպ  նստի ոտքին՝ առավելագույնս նվազեցնելով նրա շարժունությունը: Երբ ոտքը շուռումուռ է գալիս, դա կարող է կուզիկության, սրունքի ձեւախեղման պատճառ դառնալ եւ նպաստել հարթաթաթության առաջացմանը:

Ծանր օձիքով վերարկու եւ եղջերվամուշտակ: Դրանք կաշկանդում են շարժումները՝ մեջքի վրա ոչ պիտանի բեռնվածություն ստեղծելով:

Ուսի վրայով անցկացված պայուսակ: Նույնը վերաբերում է նաեւ պայուսակներին, որոնք կանայք կրում են ուսին: Եթե ձեզ նման աքսեսուարը դուրս է գալիս, ապա ջանացեք, որ այն առավելագույնը թեթեւ լինի:

Կատարված հետազոտության համաձայն՝ կանանց 73 տոկոսը տառապում է մեջքի ցավերով: Ըստ որում՝ 28 տոկոսը գիտի, որը հագուստով եւ կեցվածքով է պայմանավորված մեջքի, պարանոցի ցավը: Մոտ 33 տոկոսը տեղյակ չէ այս փոխկապի մասին:

Հաստատվել է նաեւ, որ կանանց մոտ 20 տոկոսը ոտքի հետեւի մասը չպահող՝ առանց կրկնկամասի կոշիկ է հագնում: 10 տոկոսն ընտրում է ծանր զարդեր (օրինակ՝ ծանր մանյակներ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել