• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական եւ սրտանոթային վիրաբուժության կլինիկան առաջարկում է անոթների եւ սրտի բուժման ամբողջ սպեկտրը

21 մարտի, 2017  14:17

Ներկայումս` ըստ հիվանդացության եւ մահացության, աշխարհում առաջին հորիզոնականում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ եւ կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է:

Էրեբունի բժշկական կենտրոնում արդեն 15 տարի է, ինչ գործում են սրտաբանական ուղղվածության տարբեր նեղ մասնագիտացված բաժանմունքներ:

2015 թվականի հունվարին, աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ համակարգման նպատակով, Էրեբունի ԲԿ-ի հիմքի վրա իրականացվեց բոլոր սրտաբանական ծառայությունների ինտեգրացիա եւ ստեղծվեց սրտաբանության եւ սրտային վիրաբուժության կլինիկան, որը բաղկացած է հետեւյալ բաժանմունքներից.

1.    Սիրտ-անոթային հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք,
2.    Սիրտ-թոքային պաթոլոգիայի բաժանմունք,
3.    Անհետաձգելի սրտաբանության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք,
4.    Անգիոգրաֆիայի եւ միջամտական սրտաբանության բաժանմունք,
5.    Էլեկտրաֆիզիոլոգիայի եւ միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք,
6.    Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք:

Էրեբունի ԲԿ-ի սրտաբանության եւ սրտային վիրաբուժության կլինիկայում կենտրոնացված եւ սիրտ-անոթային ախտաբանության ժամանակ կիրառվող ախտորոշման ժամանակակից, բարձր ճշգրտության մեթոդները եւ բարձրակարգ մասնագիտացված սարքավորումները հնարավորություն են տալիս հիվանդություններն ախտորոշել նրանց զարգացման ամենավաղ շրջանում, իրականացնել ժամանակակից եւ արդյունավետ բուժում, առաջարկել կանխարգելիչ խորհուրդներ՝ կիրառելի յուրաքանչյուր անհատական դեպքում:

Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը  ստեղծվել է սրտային հիվանդներին բարձր որակավորված ու մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով եւ բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից («երկրորդ փուլ») եւ հիվանդասենյակային մասից:

Էրեբունի բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում իրականացվում են սիրտ-անոթային, այդ թվում՝ ոչ պսակաձեւ ախտահարումներով եւ թոքային ախտաբանությամբ, հիվանդների ախտորոշում եւ բուժում՝ ներառյալ շնչական համակարգի հիվանդությունների եզակի ձեւերը:

Էրեբունի ԲԿ-ի միջամտական սրտաբանության եւ անգիոգրաֆիայի բաժանմունքը միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր որակավորված բաժանմունք է, որն իրականացնում է պլանային, անհետաձգելի սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում եւ բուժում: Բաժանմունքում առկա են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ իրականացվող ախտորոշիչ եւ միջամտական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների սրտային եւ անոթային վիրահատությունների ամողջ համալիրը՝ ներառյալ հետեւյալ ծառայությունները.

–   սրտի վիրաբուժության եւ վերակառուցման ծառայություն,
–   պարանոցի անոթների վիրաբուժության եւ ինսուլտների կանխարգելման ծառայություն,
–   աորտայի վիրաբուժության ծառայություն,
–   պերիֆերիկ անոթների վիրաբուժության ծառայություն,
–   անոթների լազերային վիրաբուժության ծառայություն:

Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը Հայաստանում առաջինն իրականացրեց այնպիսի սրտային վիրահատություններ, ինչպիսիք են. սրտի հետկաթվածային անեւրիզմայի պլաստիկա Դորի մեթոդով, աորտակորոնար շունտավորում՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ, քնային զարկերակների էնդարտերէկտոմիա՝ դրական արդյունքներով եւ միջազգային չափանիշներին համապատասխան:

Սրտաբանության, անգիոգրաֆիայի եւ ներանոթային վիրաբուժության, սրտային վիրաբուժության եւ առիթմոլոգիայի բաժանմունքների մասնագետների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի սուր կաթվածի զարգացման առաջին իսկ ժամերին հիվանդներին ցուցաբերել բարձր որակավորված, բազմապրոֆիլ բուժօգնություն եւ կազմակերպել զարկերակի անցանելիության վերականգնման միջոցառումներ եւ միջամտություններ՝ խոչընդոտելով սրտամկանի կաթվածի զարգացումը: Դա նպաստում է հիվանդների երկարակեցությանը եւ նրանց հաշմանդամության տոկոսային նվազմանը:

https://erebunimed.com/arm/text/8

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել