• Latest news

Տարվա սկզբից Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 12 տուժածով ու 1 մահվան ելքով

21 մարտի, 2017  17:50

Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով: Նրանք կերել են տնային պայմաններում մարինացված ծիծակի, վարունգի եւ լոլիկի պահածոներ:

Դեպքերն արձանագրվել են Արմավիրի, Տավուշի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերում:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական եւ վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն` բոտուլոթույն: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, ինչը տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս ուտելուց 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչեւ 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն եւ փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում (միդրիազ), կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝

  • խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
  • սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
  • մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է