• Latest news

Ամետրոպիայի վիրաբուժական բուժումը «Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում

21 մարտի, 2017  23:31

Ամետրոպիան հունարեն նշանակում է անհամաչափ (ametros): Այս պաթոլոգիան տեսողության օրգանի բեկող ուժերի անհամապատասխանությունն է աչքի օպտիկական առանցքի երկարությանը:

Ներկայում այս հասկացությամբ կարելի է սահմանել օրգանի բեկունության (ռեֆրակցիոն) գործառույթի բազմաթիվ շեղումները՝ կարճատեսությունը, հեռատեսությունը եւ աստիգմատիզմը: Ամետրոպիա առաջանալու դեպքում մոտ կամ հեռու տեսողության սրությունը նվազում է՝ կախված բեկունության խախտման ձեւից:

Ամետրոպիան շտկելու ո՞ր մեթոդն է նախընտրելի՝ ակնո՞ց, կոնտակտային ոսպնյակնե՞ր, թե՞ վիրաբուժական շտկում:

Միանգամայն սխալ է այս մեթոդները միմյանց հակադրելը, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումները: Ամեն ինչ կախված է աչքերի մանրակրկիտ ախտորոշիչ հետազոտության արդյունքներից, ամետրոպիայի աստիճանից, այդ տվյալների կայունությունից, ուղեկցող աչքի պաթոլոգիաների, քրոնիկական հիվանդությունների առկայությունից, մարդու տարիքից, նրա մասնագիտությունից եւ այն պահանջներից, որոնք մարդն իր տեսողությանը ներկայացնում է:

Կատարյալ է, երբ կլինիկան տնօրինում է հնարավորությունների ամբողջ համալիրը.

  • ախտորոշման եւ չափող սարքեր;
  • ցանկացած բարդության ակնոցի արտադրություն՝ օպտիկայի որակը բարելավող ցանկացած ժամանակակից ծածկույթով;
  • լազերային շտկման վիրահատարան;
  • լազերային վիրահատարան (ցուցումների դեպքում) ցանցաթաղանթի լազերային կոագուլյացիա կատարելու եւ ցանցաթաղանթի շերտազատման առաջացման հավանականությունը նվազեցնելու համար;
  • վիրաբուժական վիրահատարան ակնաբյուրեղի փոխարինում կատարելու համար;
  • տեսողության մարզման հատուկ մեթոդների կաբինետ:

Սա թույլ է տալիս կոնկրետ հիվանդի համար ընտրել եւ անցկացնել միայն նրան ցուցված շտկման մեթոդը՝ հաշվի առնելով նրա անհատական բոլոր առանձնահատկությունները:

Շտկման ամենատարածված մեթոդը ակնոցն է, որն ամետրոպիայով մարդուն ուղեկցում է մանկական հասակից ի վեր (երբ ակնոցն ապահովում է լիարժեք երկակնյա տեսողության ճիշտ զարգացումը) մինչեւ տարեց տարիք (բնական առաջացող տարիքային հեռատեսությունը շտկելու համար):

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում բացի ակնոցով շտկումից, ամետրոպիայի շտկում է կատարվում լազերային վիրաբուժության միջոցով: Կլինիկայում բեկունության վիրահատությունները կատարվում են առաջավոր, մեր տարածաշրջանում միակ ԱԼԿՕՆ ընկերության հինգերորդ սերնդի լազերով: Կենտրոնի վիրաբույժները որակավորում են ստացել ԱՄՆ, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի առաջավոր կլինիկաներում:

Կլինիկայում կատարվում են երկու տեսայի լազերային վիրահատություններ՝ Ֆոտոռեֆրակտորային կերատէկտոմիա (ՖՌԿ) եւ ԼԱՍԻԿ:

ՖՌԿ-ն (PRK) եղջերաթաղանթի մակերեւութային շերտերի վրա էքսիմեր լազերով անկոնտակտ ազդեցությունն է՝ առանց ներգործելու աչքի մյուս կառույցների վրա: Այս ընթացքում լազերը, սքանավորման ռեժիմում աշխատելով, նրա մակերեւույթը «հարթեցնում» եւ «մոդելավորում» է: Լազերի գործողությունները կառավարվում են համակարգչային ծրագրով, որը լիովին բացառում է վիրահատության ընթացքում որեւէ սխալը: Գործնականում այն նույնիսկ չի կարելի սովորական ընկալմամբ վիրահատություն անվանել, քանի որ ակնավիրաբույժը ուղղակիորեն չի աշխատում աչքի հյուսվածքների հետ:

Տեսողության լազերային շտկման ԼԱՍԻԿ մեթոդը ստեղծվել է 1989 թվականին: Այսօր այն ամբողջ աշխարհում առավել տարածված մեթոդն է համարվում: ԼԱՍԻԿ մեթոդով են աշխատում 45 երկրների բժշկական կենտրոններում եւ կլինիկաներում: Վերջին 10 տարիներին ամբողջ աշխարհում կատարվել է ավելի քան 15 մլն շտկում:

ԼԱՍԻԿ-ը միկրովիրաբուժական ներգործության եւ էքսիմեր լազերային տեխնոլոգիայի համադրությունն է: Լազերային շտկման ընթացքում հատուկ սարք՝ միկրոկերատոմ է օգտագործվում, որը նախապես եղջերաթաղանթի հյուսվածքից կտոր է ստեղծում, որը ծալվում է, իսկ լազերային ազդեցությունն իրականացվում է արդեն եղջերաթաղանթի ներքին շերտերում: Լազերային շտկումից հետո տեսողությունը լավանում է, քանի որ լազերը եղջերաթաղանթի՝ մեր աչքի «բնական ոսպնյակի» նոր ձեւ է ստեղծում, որի հետեւանքով այն սկսում է լուսային ալիքներն այլ կերպ բեկել, դրանք ֆոկուսավորվում են ցանցաթաղանթի վրա, եւ պատկերը հստակ է դառնում:

Ի տարբերություն ՖՌԿ մեթոդի, ԼԱՍԻԿ մեթոդով էքսիմեր լազերային շտկման ժամանակ եղջերաթաղանթի վերին շերտերին չեն դիպչում, իսկ օպտիկապես աղավաղված հատվածների լազերի ճառագայթով գոլորշիացումը տեղի է ունենում եղջերաթաղանթային հյուսվածքների միջին շերտերում: Նման ներգործության հետեւանքով եղջերաթաղանթի ձեւը ձեռք է բերում օպտիկական պարամետրեր, որոնք յուրաքանչյուր հիվանդի համար անհատական են:

Խորհրդատվության եւ ընդունելության համար գրանցվելու համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 091990091, 091597790, 091 432398:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է