• Latest news

ԱՄՆ-ում տարածվում է դեղերի հանդեպ կայուն մահաբեր սունկ

23 մարտի, 2017  15:38

ԱՄՆ-ում տարածվում է Candida auris սունկը, որը կայուն է այսօր գոյություն ունեցող հակասնկային դեղերի նկատմամբ: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի վերջին տվյալներով՝ տարբեր նահանգներում արդեն 53 հիվանդ է հայտնաբերվել (մեծ մասը Նյու Յորքում) եւ ինֆեկցիան կրող առնվազն 27 առողջ մարդ:

Սունկը հատկապես վտանգավոր է թույլ իմունիտետով մարդկանց, անհաս երեխաների, շաքարախտով հիվանդների, դիալիզ անցնող լյարդային հիվանդություններ ունեցողների, օրգանների փոխպատվաստում կատարած կամ ցանկացած ինվազիվային վիրահատության ենթարկված հիվանդների համար:

Ի տարբերություն մյուս սնկային ինֆեկցիաների՝ C. Auris-ը թափանցում է արյան հոսքի մեջ կամ՝ վարակում վերքը կամ ականջները, իսկ ամենածանր դեպքերում օրգանները դադարում են գործել: Այս սնկի հետեւանքով մահացությունը, վերջին տվյալներով, հասնում է մինչեւ 60 տոկոսի: Որպես կանոն, վարակումն ավելի հաճախ տեղի է ունենում հիվանդանոցում:

Այս կայուն սունկն առաջին ագամ հայտնաբերվել է 2009 թվականին Ճապոնիայում: Այդ պահից ի վեր վարակման փաստեր են գրանցվել Կանադայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Քենիայում, Քուվեյթում, Նորվեգիայում, Պակիստանում, Իսպանիայում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Կորեայում, Բրիտանիայում եւ Վենեսուելայում: Սունկը Նահանգներ է մտել 2013-2016 թվականներին: Եվ հիմա, նախնական ցուցանիշների համեմատությամբ, վարակումների թիվը եռապատկվել է:

Սնկի որոշ շտամներ կայուն են հակասնկային միջոցների բոլոր հիմնական կարգերի նկատմամբ: Սակայն արժե նշել, որ վերջին տարիներին հակասնկային նոր միջոցներ չեն ստեղծվել: Իսկ քանի որ մարդը եւ սնկերը իրար նման նյութափոխանակության շատ ուղիներ ունեն, ապա այն, ինչը սունկը սպանում է, թունավոր է նաեւ մարդու համար, հատկապես այս պատճառով շատ դժվար է սնկերի դեմ նոր դեղամիջոցների մշակումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել