• Latest news

Աուտիստները կարող են ծրագրավորող աշխատել

30 նոյեմբերի, 2013  13:02

Մաքս Փարքերը ծրագրային ապահովման վերլուծաբան է: Նա տառապում է աուտիզմով:  Փարքերը պատմում է, որ նույնիսկ չէր էլ կարող ենթադրել, որ կարող է աշխատանք գտնել:

Աուտիզմով հիվանդների մոտավորապես 75% -ը գործազուրկ է, քանի որ շեղումները նրանց ուղեղում խանգարում են շփվել ուրիշների հետ:

Մինչդեռ շատ աուտիստներ ունեն մանրագույն մասինկների վրա կենտրոնանալու  տարօրինակ ունակություն՝ հրաշալի լուծում համակարգչային ծրագրերում սխալների որսման ձանձրալի աշխատանքի համար:

«Դա բարեգործություն չէ, - ասում է MindSpark-ի գլխավոր տնօրեն Չադ Հանը, - Եվ մեր աշխատակիցները իրենց գործը շատ լավ են անում»:

«Եթե մենք ձեր հետ միասին նայենք ինստրուկցիաներին, չգիտեմ դուք ոնց, ես որոշ մանրուքներ բաց կթողնեի: Նա իրոք լավ է այդ գործում»:

«Աուտիզմով մարդիկ կարող են տեխնիկապես, մասնագիտորեն կենտրոնանալ մանրուքների վրա, եւ այդ դեպքում ընդհանուր պատկերը նրանց համար խոչըդոտ չի հանդիսանա, ինչն էլ իրենց կօգնի գտնել սխալները, - ասում է Կարնեգի Մելլոնի համալսարանում աուտիզմն ուսումնասիրող դոկտոր Մարսել Ժյուստը (Marcel Just):

Մաքս Փարքերը  MindSpark-ում աուտիզմով հիվանդ երեք աշխատակիցներից մեկն է, մյուսները հիմա պատրաստվում են դպրոցում, հաղորդում է CBS News-ը։

«Մտածեք այն մասին, թե ինչքան դժվար է նրանց եղել այսքան տարի, երբ մարդիկ չէին նկատում նրանց եւ նրանց ունակությունները, այն , թե ինչ կարող էին իրենք անել կամ ինչ կարող էին դառնալ, - ասում է Հանը , - Նրանց ուղղակի պետք է հնարավորություն տալ: Նրանք շատ կարեւոր ունակություններ ունեն, որոնք ինչ-որ կերպ պետք է դուրս բերել: Ահա դրանով էլ մենք այստեղ զբաղվում ենք»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել