• Latest news

Նոր թեստը կօգնի որոշել փոխպատվաստված օրգանի անջատվելու հավանականությունը

23 մարտի, 2017  21:48

ԱՄՆ-ում տարեկան օրգանների փոխպատվաստման մոտ 30 հազար վիրահատություն է կատարվում, սակայն փոխպատվաստված օրգանները 20-50 տոկոս դեպքերում անջատվում են: Perelman School of Medicine-ի եւ University of Pennsylvania-ի հետազոտողները նոր թեստ են մշակել, որը կօգնի տեսնել՝ օրգանիզմում անջատման պրոցես ընթանում է, թե ոչ:

Նոր մեթոդը 2 հիմնական առավելություն ունի. առաջին՝ դրա օգնությամբ օրգանի անջատումը կարելի է հայտնաբերել ավելի վաղ ժամկետում, երկրորդ՝ այն այնքան ցավոտ չէ, որքան բիոփսիան՝ արյան բավարար նմուշի անալիզի համար:

Եթե հետագա հետազոտությունները հաստատեն նոր մեթոդի արդյունավետությունը, դա կօգնի զգալիորեն երկարացնել փոխպատվաստված օրգանների «կյանքի տեւողությունը»: Նոր բիոմարկերը բժիշկներին հնարավորություն կտա հիվանդների վիճակն ավելի լավ վերահսկել եւ սկսվող անջատումը ժամանակին հայտնաբերել:

Հետազոտության առաջատար հեղինակ Փրաշանթ Վալաբայոսյուլան պարզաբանել է, որ այսպիսի բիոմարկերը, որը կարելի է օրգանի փոխպատվաստումից սկսած ամբողջ ժամանակ օգտագործել, հիմա չափազանց անհրաժեշտ է: Դրանից բացի, եթե բիոմարկերը հիվանդի վիճակը ճշգրիտ ցույց տա, ապա հնարավոր է որոշ դեպքերում, երբ ակտիվ անջատումը բացակայում է, նշանակվեն իմունոսուպերսիվային դեղերի փոքր չափաքանակներ: Սա, իր հերթին, կօգնի խուսափել այսպիսի դեղերի կողմնակի էֆեկտներից, ինչպիսին են քաղցկեղը, արյան բարձր ճնշումը, երիկամների վնասումը եւ այլն:

Նոր մեթոդով կատարվում է  էկզոսոմների խտության եւ կազմության անալիզ: Բջիջներից շատերը ոչ մեծ պարկուճներ են արտադրում, որոնք պրոտեիններ եւ մայր բջիջների այլ մոլեկուլներ են պարունակում: Այսպիսի պարկուճները էկզոսոմներ են անվանում: Գիտնականները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե դրանք ինչու են անհրաժեշտ, բայց հայտնի է, որ էկզոսոմները կարող են ազդել շուրջը գտնվող բջիջների վրա: Էկզոսոմների մակերեւույթին կան պրոտեինային մարկերներ՝ MHC (major histocompatibility complex՝ հիսթոհամատեղության գլխավոր համալիր) հակագեներ: Իմունային համակարգը ըստ այս հակագեների է «յուրային» բջիջները տարբերակում «օտարներից»: Դոնորի եւ  ընդունողի MHC հակագեները տարբերվում են, եւ հատկապես սրա վրա է հիմնված մեթոդը՝ ընդունողի արյան մեջ որքան շատ են դոնորի էկզոսոմներ պարունակվում, այնքան մեծ է հավանականությունը, որ անջատման պրոցեսը ակտիվ փուլում է:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկներին ներարկել են մարդու ենթաստամոքսային գեղձի բջիջների խմբեր: Մասնագետները կարողացել են կենդանիների արյան մեջ որոշել եւ հաշվել մարդկային էկզոսոմները, եւ երբ փորձի ընթացքում դրանք դոնորական բջիջների անջատում են առաջացրել, համապատասխան էկզոսոմների քանակը կտրուկ կրճատվել է: Մարդկանց վրա կատարված հետազոտությունները նույնպես հաջող են ընթացել՝ գիտաշխատողները կատարել են փոխպատվաստման ենթարկված 5 մարդու արյան նմուշների անալիզ, եւ այդ նմուշներում դոնորական էկզոսոմների նմուշներ են հայտնաբերել: Ավելին՝ հիվանդներից մեկի արյան մեջ էկզոսոմների քանակի կտրուկ նվազում հայտնաբերելով՝ գիտնականները կռահել են, որ օրգանիզմը նոր օրգանը չի ընդունում՝ այս օրգանից հրաժարվելուց 6,5 ամիս առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել