• Latest news

Գարնանային ալերգիա. Հայաստանում ո՞ր ալերգեններն են ավելի տարածված

25 մարտի, 2017  11:56

Որոշ մարդիկ ուրախանում են գարնան եւ երկար սպասված տաք օրերի գալով, իսկ մյուսները սարսափով են սպասում ծառերի ծաղկմանը եւ ալերգիկ ռեակցիաներին, որոնք անխուսափելիորեն հետեւում են դրան: Իմունոլոգ-ալերգոլոգ Սեւան Իրիցյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ներկայացրեց, թե Հայաստանում «գարնանային» որ ալերգեններն են առավել տարածված:

Աշխարհի շատ երկրներում կեչու ծաղկումը գարնանը ալերգիկների կյանքն իսկական դժոխքի է վերածում՝ նրանց սկսում է տանջել հարբուխը եւ մշտական փռշտոցը, աչքերն արցունքակալում են, նրանք չեն կարողանում տանից դուրս գալ, չեն կարողանում նորմալ աշխատել կամ սովորել: Կեչու ծաղկման հետեւանքով առաջացած ալերգիան շատ տարածված է Ռուսաստանում եւ Եվրոպայի մեծ թվով երկրներում, սակայն Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, այն հազվադեպ է հանդիպում:

Անհայտ է, թե Հայաստանում ալերգիայի այս տեսակն ինչու այնքան էլ տարածված չէ: Հնարավոր է՝ ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում աճող կեչիները տարբերվում են այն ծառերից, որոնք աճում են մյուս երկրների մեծ մասում, եւ պակաս ալերգեն են: Սրանով է բացատրվում նաեւ այն փաստը, որ եթե այս ալերգիայով տառապող մարդիկ այցելում են Հայաստան, իրենց այստեղ ավելի լավ են զգում, քան իրենց հայրենիքում:

Հայաստանում ամբրոզիայից ալերգիան նույնպես շատ տարածված չէ, չնայած ուրիշ երկրներում այն բավական հաճախ է հանդիպում:

Մասնագետը նշեց, որ հայերի շրջանում ավելի հաճախ «գարնանային» ալերգիաների ռեակցիայի պատճառ են դառնում բարդին եւ թխկին: Իսկ ավելի ուշ գարնանը բավական տարածված ալերգեններ են դառնում ծաղկող հատիկավոր եւ մարգագետնային բույսերը, որոնք երկրի տարբեր շրջաններում մայիս-օգոստոսին են ծաղկում:

Սեւան Իրիցյանը նշեց, որ «գարնանային» ալերգիան ախտորոշելը սովորաբար դժվար չէ, իսկ եթե հաջողվի հաստատել հիվանդի ալերգիկ ռեակցիայի ճշգրիտ պատճառը, հնարավոր կլինի բուժում ընտրել, որը նկատելիորեն կլավացնի նրա կյանքի որակը եւ կօգնի գարունը հանդարտ «հաղթահարել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է