• Latest news

ԱՆ-ն դրական եզրակացություն է տվել արտասահմանում Ռոլանդ Սահակյանի բուժման մասին

23 մարտի, 2017  22:32

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի ԱՆ առընթեր հանձնաժողովը Ռոլանդ Սահակյանի բուժումը արտասահմանում կազմակերպելու հարցով դրական եզրակացություն է տվել:  Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության պետական գործակալության ղեկավարի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողների բուժումը արտասահմանում կազմակերպելու ծրագրի շրջանակում ԱՆ-ն մասնագիտական եզրակացություն է տալիս, իսկ մնացած հարցերը լուծվում են ՊՆ-ում ու Կառավարությունում։

Նրա խոսքով, Ռոլանդ Սահակյանը կստանա ռեաբիլիտացիոն բուժում Մոսկվայի «Երեք քույրեր» կենտրոնում։ «Նա իր բուժման առաջին կուրսը կստանա 21 օրվա ընթացքում, որից հետո մենք կանենք մշտադիտարկում, թե որքանով արդյունավետ է բուժումը, իսկ հետո կքննարկենք այն շարունակելու հարցը»- ասել է Ծաղիկ Վարդանյանը

Հիշեցնենք, որ շարքային Ռոլանդ Սահակյանը 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում էր ստացել։ Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել ու հիմա ռեաբիլիտացիոն բուժման կարիք ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է