• Latest news

Ինչ ծառայություններ է առաջարկում «Էրեբունի» ԲԿ–ի Ուրոլոգիական բաժանմունքը

23 մարտի, 2017  23:50

Ուրոլոգիան բժշկության այն ոլորտներից է, որտեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում կանանց, տղամարդկանց եւ երեխաների միզասեռական համակարգի օրգանների ֆունկցիայի խանգարման հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելման բազմադիսցիպլինար մոտեցումը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ` այդպիսի հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնության օպտիմալացման նպատակով հնարավոր եղավ համախմբել ոչ միայն ուրոլոգներին, այլ նաեւ անդրոլոգներին, էնդոկրինոլոգներին, ռադիոլոգներին, օնկոլոգներին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին, «Էրեբունի» ԲԿ-ի այլ մասնագետներին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածության բժշկական բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի եւ պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում եւ բուժում:

Բաժանմունքն առաջատար տեղ է զբաղեցնում բժշկական ծառայությունների մատուցման, կանանց եւ տղամարդկանց միզատար ուղիների եւ տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների հիմնարար հետազոտության եւ բուժման նորարարական ռազմավարությունների ներդրման բնագավառում:

Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժմանը՝ բարդ վիրահատությունները ներառյալ: Մեծ նշանակություն է տրվում նաեւ հիվանդի կյանքի որակի լավացմանը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաեւ պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Բաժանմունքի լավագույն վիրաբույժները կատարում են նվազագույն ինվազիվ վիրահատություններ՝ կիրառելով կրիովիրաբուժական, լազերային եւ լապարասկոպիկ եղանակները:

Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում են.

  • Միզաքարային հիվանդության բոլոր ձեւերի (այդ թվում նաեւ առավել ծանր ձեւերի` բարդ մարջանաձեւ քարերի) ախտորոշում, բուժում եւ կանխարգելում: Բաժանմունքը հագեցած է միզաքարային հիվանդության ախտորոշման եւ բուժման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, ինչը գործնականում հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի բարդության եւ տեղակայման միզաքարային հիվանդության ժամանակ կիրառել բուժման ոչ ինվազիվ եւ նվազագույն ինվազիվ եղանակներ:
    Ցանկացած տեղակայման կոնկրեմենտների, այդ թվում նաեւ՝ ռենտգեն նեգատիվ քարերի դեպքում, արդյունավետ հեռահար քարափշրում՝ առանց ընդհանուր կամ տեղային ցավազրկման, հեռահար քարափշրման Siemens Modularis Variostar նորագույն լիթոտրիպտորով:
    Միզածորանի կամ երիկամի կոնկրեմենտների որոշ տեղակայումների ժամանակ, ի լրումն հեռահար քարափշրման կամ նրա փոխարեն, կիրառվում է ուրեթերոռենոսկոպիան եւ կոնտակտային քարափշրումը: Սովորական ռիգիդ ուրեթերոռենոսկոպից զատ, կլինիկան հագեցած է նաեւ Wolf ընկերության նորագույն ճկուն «Կոբրա» ուրեթերոռենոսկոպով, որը, լինելով միակը հանրապետությունում, թույլ է տալիս հաջողությամբ ախտորոշել եւ բուժել միզուղիների` դժվարանցանելի տեղերում տեղակայված քարերը:
    Բարդ եւ մարջանաձեւ կոնկրեմենտների բուժման դեպքում հաջողությամբ ներդրվել եւ կիրառվում է էնդոսկոպիկ (պերկուտան) բուժման մեթոդը (Storz նեֆրոսկոպ):
    Կլինիկան հանրապետությունում առաջատարն է հղիության ժամանակ կիրառվող ուրեթերոռենոսկոպիկ լիթոէքստրակցիայի փորձով:
    Որպես կոնտակտային քարափշրման աղբյուր՝ ըստ ցուցումների կարող են ծառայել ինչպես էլեկտրոկինետիկ եւ պնեւմատիկ լիթոտրիպտորները, այնպես էլ լազերային կոնտակտային լիթոտրիպտորը, որը միակն է հանրապետությունում:
    Տղամարդկանց միզասեռական եւ կանանց միզային համակարգերի ցանկացած տեսակի բարորակ եւ չարորակ նորագոյացությունների ախտորոշում եւ բուժում:
    Շագանակագեղձի բարորակ ուռուցքների էնդոսկոպիկ բուժում: Բարձր որակավորված մասնագետների, նորագույն էնդոսկոպների, տեսամոնիտորինգի շնորհիվ` վերոհիշյալ ախտաբանությունների դեպքում բաց վիրահատական միջամտության անհրաժեշտությունը շեշտակիորեն նվազել է մինչեւ 1%: Բաժանմունքում հնարավոր է լազերային վիրաբուժության կիրառումը շագանակագեղձի հիվանդությունների, երիկամի ավազանի, միզապարկի ուռուցքների եւ ուրեթրայի ստրիկտուրայի ժամանակ:
    Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշում, արմատական բուժում: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նպատակով բաժանմունքում ավելի քան 5 տարի է ներդրվել եւ հաջողությամբ կիրառվում է տրանսռեկտալ բիոպսիան՝ ուլտրաձայնային հետազոտության հսկողության ներքո: Հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի տրանսռեկտալ էխոզոնդը (Siemens ընկերության արտադրության) հնարավորություն է տալիս շագանակագեղձի բարձրորակ էխոպատկերներ ստանալ ֆրոնտալ եւ սագիտալ հարթություններում: Սահմանափակ ախտահարումների դեպքում կիրառվում է ռադիկալ պրոստատէկտոմիան:
    Լոկալ տարածված եւ մետաստատիկ հիվանդությունների դեպքում կիրառվում է հորմոնալ եւ քիմիաթերապիա:
    Երիկամների նորագոյացությունների դեպքում իրականացվում է արմատական նեֆրէկտոմիա, իսկ համապատասխան ցուցումների դեպքում՝ օրգանպահպան վիրահատություններ (երիկամի ռեզեկցիա՝ լազերի կիրառմամբ):
    Միզապարկի նորագոյացությունների դեպքում ըստ ցուցումների կիրառվում է տրանսուրեթրալ ռեզեկցիա, լազերային աբլացիա, իսկ ինվազիվ ուռուցքների դեպքում՝ միզապարկի արմատական հեռացում, որը հաճախ զուգակցվում է միզապարկի օրթոտոպիկ աղիքային ռեկոնստրուկցիայի հետ:
    Ամորձիների եւ առնանդամի նորագոյացությունների ռադիկալ վիրահատություններ:
    Վերին եւ ստորին միզուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` բնածին եւ ձեռքբերովի նեղացումների, յաթրոգեն վնասվածքների դեպքում: Կլինիկայում ներդրվել եւ արդյունավետ կիրառվում է միզապարկ-հեշտոցային խուղակների հեռացման, այդ թվում` ռեցիդիվող եւ բարդ դեպքերի պլաստիկ վիրահատությունները՝ հեշտոցային մուտքով:
  • Կանացի անմիզապահության վիրահատական եւ կոնսերվատիվ բուժում: Կլինիկան հագեցած է ժամանակակից ուրոդինամիկ լաբորատորիայով, որտեղ ներդրված են համալիր ուրոդինամիկ հետազոտության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները` ուրոֆլոումետրիա, ցիստոտոնոմետրիա, ճնշում-հոսք, ԷՄԳ եւ այլն: Կլինիկան եզակի է միզարձակման նեյրոգեն խանգարումների ախտորոշման եւ բուժման իր փորձով: Կանանց անմիզապահության կապակցությամբ իրականցվում են սլինգային վիրահատություններ:
  • Տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ եւ վիրահատական բուժում, այդ թվում՝ սերմնալարի վարիկոզ լայնացման դեպքում անտեգրադ սկլերոթերապիայի կիրառում:
  • Կլինիկան իրավամբ համարվում է հանրապետությունում շուրջօրյա անհետաձգելի ուրոլոգիական օգնության ցուցաբերման պիոներներից, այդ թվում՝ միզասեռական համակարգի ցանկացած տեսակի եւ բարդության վնասվածքների state of the art ախտորոշման եւ բուժման առումով:
  • Վերին միզուղիների ախտաբանությունների դեպքում՝ լապարասկոպիկ եւ ռետրոպերիտոնեասկոպիկ միջամտություններ (կիրառվում են Wolf ընկերության նորագույն սարքավորումները):
  • Կլինիկան ամենօրյա հսկայածավալ աշխատանք է իրականացնում` ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելով ուրոլոգիական հիվանդներին (միզային համակարգի վարակիչ հիվանդություններ, այդ թվում` սեռական ճանապարհով փոխանցվող, էրեկտիլ դիսֆունկցիա, էյակուլյացիայի խանգարումներ եւ այլն):

https://erebunimed.com/arm/department/96

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել