• Latest news

Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազում

24 մարտի, 2017  18:50

Հայաստանում 2006 թվականից հետո նկատելի է տուբերկուլոզով հիվանդացության, ինչպես նաեւ մահացության ցուցանիշների նվազում: Այս մասին մարտի 24–ին հայտնել է ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։

«Տուբերլուլոզի կառավարման առումով մենք Հայաստանում բավական բարվոք վիճակ ենք արձանագրում եւ՛ նոր դեպքերի հայտնաբերման, եւ՛ մահացության ցուցանիշների նվազման միտումների առումով», – ասաց նա։

Ըստ նրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի դեմ պայքարի երաշխավորված վիճակագրություն է համարում  հիվանդության 58 տոկոս հաղթահարումը: Հայաստանը մոտ է այս արդյունքին: Ներկայումս մեր երկրում գրանցվում է տուբերկուլոզի դեպքերի 79,3 տոկոս լիարժեք ապաքինում:

Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ 2016 թվականին գրանցվել է 820 նոր դեպք, 2007-ի 1507-ի փոխարեն: 2016-ին  տուբերկուլոզից մահացել է 48  մարդ: 2007 թվականին գրանցվել է այս հիվանդությունից մահացության 175 դեպք:

Մասնագետների ներկայացմամբ` շարունակում է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ երբեմն տուբերկուլոզը համակցված է  ՄԻԱՎ վարակով, ինչը բազմապատկում է բուժման դժվարությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը հիշեցրեց, որ այս տարի եւս ԱՀԿ-ն առաջորդվում է «Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով՝ միաժամանակ հատուկ ուշադրություն սեւեռելով այս հիվանդությամբ տառապողների նկատմամբ խարանի եւ խտրականության վերացմանը: 

Գայանե Ղուկասյանի ներկայացմամբ` անցած տարի եվրոպական տարածաշրջանում  տուբերկուլոզի 323000 նոր դեպք է գրանցվել, որոնցից 32,000-ը՝ մահվան ելքով: Միեւնույն ժամանակ հիվանդության կառավարման եւ հաղթահարման առումով դրական միտումները եւս նկատելի են:

«Պետք է նկատել, որ դեռեւս շարունակում է հիմնախնդիր մնալ ՄԻԱՎ/ ՏԲ համակցված վարակը: Այս մահացու համակցությունը շուրջ 7 անգամ բարդացնում է հիվանդության ընթացքն ու 3 անգամ մեծացնում մահվան վտանգը: Միեւնույն ժամանակ շարունակում  է մտահոգիչ մնալ դեղակայուն տուբերկուլոզի գործոնը», - ընդգծեց ԱՀԿ ներկայացուցիչը:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն եւս կարեւորեց  աս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը: Նա մատնանշեց այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում է տուբերկոլոզով հիվանդը, միաժամանակ մատնանշեց դրա դեմ պայքարի ձեռքբերումները: Նա առանձնացրեց հիվանդության հասանելիության հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի հետազոտությունն ու բուժումն անվճար են, հիվանդների բուժումը խրախուսելու նկատառումներով սոցիալական քաղաքականության շրջանակներում հիվանդներին գումար է տրամադրվում, փոխհատուցվում է բուժման ճանապարհածախսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է