• Latest news

Հովվաշներին սովորեցրել են հոտոտել կրծքագեղձի քաղցկեղը

25 մարտի, 2017  21:48

Կյուրիի ինստիտուտի աշխատակիցները գերմանական հովվաշներին սովորեցրել են կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել հոտոտելով հագուստը, որը շփվել է հիվանդ կնոջ կրծքի հետ: Վեց ամսվա մարզումներից հետո շները կարողացել են քաղցկեղն ախտորոշել 100 տոկոս ճշրտությամբ: Kdog նախագծին կարելի է ծանոթանալ նախագծի կայքում:

Հետազոտության կատարման համար գիտնականները հավաքել են քաղցկեղով հիվանդ 31 կանանց հագուստի կտորներ: Պարգեւատրման միջոցով շներին սովորեցրել են որոշել հիվանդ եւ առողջ կանաց հագուստի միջեւ տարբերությունը:

Հետազոտության երկրորդ մասում գիտնականներն օգտագործել են քաղցկեղով հիվանդ այլ կանանց վիրակապեր: Յուրաքանչյուր փորձի համար քաղցկեղով հիվանդ եւ առողջ կնոջ համապատասխանաբար մեկ ու երեք վիրակապ է պահանջվել: Յուրաքանչյուր վիրակապը դրվել է մեծ կոնաձեւ տուփի մեջ, որի մեջ շները մտցրել են իրենց դունչը: Շները հերթով հոտոտել են բոլոր չորս տուփերը: Դրանից հետո գիտնականները համանման եւս մեկ փորձ են անցկացրել: Ընդամենը ստացվել է 62 փորձ: Առաջին մասում շները կարողացել են 31 վիրակապից ճիշտ որոշել քաղցկեղով հիվանդների 28 վիրակապերը: Երկրորդ փորձի ժամանակ շները քաղցկեղով հիվանդների վիրակապերը որոշել են 100 տոկոս ճշգրտությամբ:

Գիտնականները նախատեսում են կլինիկական փորձարկումներ անցկացնել ավելի մեծ թվով հիվանդների եւ վարժեցրած շների մասնակցությամբ: Հետազոտողները նշել են, որ փորձի արդյունքներն օգտակար կլինեն վարժեցրած շներին չզարգացած երկրներում օգտագործելու համար, որտեղ կանայք իրենց չեն կարող թույլ տալ մամոգրաֆիայի հետազոտություն անցնել: «Իհարկե, կան օնկոլոգներ եւ վիրաբույժներ, սակայն գյուղական վայրերում կանանց համար հաճախ բարդ է որակյալ ախտորոշման հասանելություն ստանալ»,- նշել է նախագծի ղեկավար Իզաբել Ֆրոմանտին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել