• Latest news

Ընդունելի ապահովագրավճարով կտրամադրվի պատշաճ բժշկական օգնության փաթեթ – Ալթունյան

25 մարտի, 2017  20:44

Ընդունելի ապահովագրավճարով կտրամադրվի պատշաճ բժշկական օգնության փաթեթ։ Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մարտի 25–ին Արմավիրի բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով առողջապահական ոլորտի բարեփոխումներից, եւ մասնավորապես, բժշկական ապահովագրության համակարգի ներդրումից։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Բոլորս գիտենք, որ մեր առողջապահությունը բուժման կարիք ունի։ Հայտնի են նաեւ ախտորոշումները»,-ասաց նախարարը`   անդրադառնալով ոլորտում առկա հիմնախնդիրներին։ Լեւոն Ալթունյանը հավելեց, որ նախարարության թիմն այդ  խնդիրների լուծման դեղատոմսեր է պատրաստում։

Մատնանշելով բարեփոխումների հիմնական ուղղությունները` նախարարը կարեւորեց ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը։

Բարեփոխումների ցանկում ներկայացվեց նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա վերլուծել բժշկի գործունեությունը, հիվանդի անցած ճանապարհը` հիվանդությունից մինչեւ առողջություն։

Անդրադարձ կատարվեց նաեւ բժշկական պարտադիր ապահովագրության ներդրմանը։ Լեւոն Ալթունյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այսօր պետական պատվերով բժշկական ծառայություններ ստացող, սոցիալապես անապահով խմբերի բժշկական ապահովագրությունը։ 

«Վճարունակ քաղաքացիների  պարտադիր ապահովագրավճարի չափերն այժմ հստակեցվում  են»,-ասաց նախարարը`  ներկայացնելով, որ ընդունելի ապահովագրավճարով կտրամադրվի պատշաճ բժշկական օգնության փաթեթ։

Բժշկական պարտադիր ապահովագրության ներդրումը միաժամանակ թույլ կտա իրականացվող ծառայությունների գները դարձնել իրատեսականին մոտ` բարձրացնելով  բուժաշխատողների աշխատավարձները։ 

«Մեր կողմից իրականացվող բարեփոխումները հիմնականում ուղղված են բժշկի արժանապատվության եւ հիվանդի բուժման հասանելիության ապահովմանը», – ասաց նախարարը։  

Նա կենտրոնի մի խումբ կին բուժաշխատողների` անմնացորդ աշխատանքի համար եւ կանանց տոնի կապակցությամբ պարգևատրեց պատվոգրերով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել