• Latest news

Գիտնականները մեթոդ են ստեղծել համակարգչի միջոցով սեւեռուն վախերի դեմ պայքարելու համար

27 մարտի, 2017  11:57

Նյու Յորքի համալսարանի գիտնականները համակարգչի օգտագործմամբ նոր մեթոդ են ստեղծել, որը կարող է մարդկանց օգնել հաղթահարել սեւեռուն վախերը:

Huffington Post-ը հայտնում է, որ նրանք էկրանին մարդկանց ցույց են տալիս այն առարկաների, կենդանիների, միջատների պատկերները, որոնք կարող են վախ առաջացնել: Ընդ որում՝ դա այնքան արագ են անում, որ աչքը չի հասցնում հասկանալ, որ իրենց հայացքի առջեւով «սարսափներ» են անցնում: Մարդը հանգիստ նստած է համակարգչի առջեւ, բայց նրա ուղեղը գրանցում է եւ հասկանում, թե ինչ է ակնթարթորեն երեւում էկրանին: Այդ ընթացքում վախն աստիճանաբար թուլանում է:

Նոր մեթոդի առաջին փորձարկումն անցկացվել է այն մարդկանց վրա, որոնք վախենում են սարդերից եւ տառապաում են սոցիալական տարբեր վախերով: Երկու դեպքում էլ փորձի մասնակիցները պնդել են, որ իրենց վախերն ու տագնապները թուլացել են «համակարգչային» բուժման կարճատեւ կուրս անցնելուց հետո:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով պարզվել է, որ վախի պատճառ առարկաների կամ կենդանիների ակնթարթային պատկերը տեսնելով, չնայած փորձի մասնակիցները չեն էլ հասկացել իրենց ինչ են ցույց տալիս, ուղեղի վախերի համար պատասխանատու հատվածն ակտիվ աշխատել է՝ ստացած տեղեկությունը մշակել է եւ ենթագիտակցական մակարդակում «պայքարել» վախերի եւ տագնապների դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է