• Latest news

ԱՀԿ-ն հայտնել է Եվրոպայում կարմրուկի նոր բռնկման մասին

29 մարտի, 2017  13:00

2017 թվականի հունվարին կարմրուկի ավելի քան 500 դեպք է գրանցվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանում: Կարմրուկը շարունակում է տարածվել տարածաշրջանի երկրներում, եւ այնտեղ, որտեղ պատվաստումները սահմանված 95 տոկոսի շեմից ցածր են, հնարավոր են հիվանդության խոշոր բռնկումներ: Այս մասին նշված է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կայքում:

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն, դոկտոր Ժուժաննա Յակաբի խոսքով`հիվանդության վերացման առաջընթացը հաշվի առնելով, որը ձեռք է բերվել վերջին 2 տարիներին, Եվրոպայում կարմրուկի դեպքերի թվի աճը հատուկ մտահոգություն է առաջացնում:

Հաղորդվում է, որ 2017-ի հունվարին տարածաշրջանում գրանցված կարմրուկի դեպքերից 474-ը բաժին է ընկնում համաճարակային երկրներից 7-ին (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեյցարիա եւ Ուկրաինա): Փետրվարի նախնական տվյալներով` վարակման նոր դեպքերի թիվը կտրուկ աճում է: Ընդ որում` նշված բոլոր երկրներում հակակարմրուկային պատվաստանյութի երկրորդ չափաքանակով պատվաստումների ընդգրկումը 95-տոկոսանոսց շեմը չի գերազանցում:

Եվրոպական տարածաշրջանում ներկայումս կարմրուկի խոշորագույն բռնկումներ են նկատվում Իտալիայում եւ Ռումինիայում, նշված է հաղորդագրության մեջ: Այսպես, անցյալ տարվա հունվարից Ռումինիայում գրանցվել է կարմրուկի 3.4 հազարից ավելի դեպք, որից 17-ը մահվան ելք է ունեցել: Տեղեկությունների համաձայն`2016-ի հունվարից երկրում շրջանառվող կարմրուկի վիրուսի 3 գենոտիպը նախկինում Ռումինիայում տարածված  չեն եղել, սակայն 2015 թվականին գրանցվել է եվրոպական մի քանի այլ երկրիներում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում:

Կարմրուկով հիվանդացածության թիվն աճել է նաեւ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Իսրայելում:

«Համաճարակային բոլոր երկրներին կոչ եմ անում շտապ միջոցներ ձեռնարկել իրենց տարածքներում կարմրուկի փոխանցոսւմը կասեցնելու համար, իսկ այս խնդիրը լուծած երկրներին` պահպանել աչալրջությունը եւ պատվաստումների բարձր մակարդակը: Տեղափոխությունների ժամանակակից հնարավորությունները հաշվի առնելով` ոչ մի մարդ եւ ոչ մի երկիր չի կարող կարմրուկի վիրուսի հասանելությունից դուրս լինել: Եվրոպայում եւ աշխարհի մյուս հատվածներում հիվանդության բռնկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ յուրաքանչյուր երկիր հասնի պատվաստումների այն մակարդակին, որն անհրաժեշտ է բնակչության լիակատար պաշտպանության համար»,- հայտարարել է Ժուժաննա Յակաբը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել