• Latest news

Աչքի ուլտրաձայնային հետազոտություն «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում (ֆոտո)

29 մարտի, 2017  23:54

«Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում  ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է առաջավոր տեխնոլոգիաներով՝ աչքի պաթոլոգիաների մեծ սպեկտր բացահայտելու համար։ Մեթոդը անվտանգ է, ինֆորմատիվ, ու երբեմն էլ անփոխարինելի։ Աչքի ՈՒՁՀ-ն հատկապես արժեքավոր է, երբ աչքի օպտիկական նյութերը պղտոր են ու աչքի խորը կառուցվածքներն անտեսանելի են հետազոտության մյուս մեթոդների համար, որոնք իրականացվում են լուսային ճառագայթի գործածմամբ։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ն ախտորոշիչ բուժակարգ է, որը հնարավորություն է տալիս վիզուալ գնահատել աչքի ու դրա շրջակա հյուսվածքների (բյուրեղիկ, ցանցաթաղանթ, աչքի մկաններ, ռետրոբուլբար բջջանյութ եւ այլն) կառուցվածքները ։Եթե միաժամանակ՝ աչքի կառուցվածքների հիմնական ուսումնասիրությանը զուգահեռ կիրառվում է նաեւ աչքի անոթների գունավոր դոպլերային կարտրավորում , դա թույլ է տալիս գնահատել աչքի անոթների արյան հոսքի արագությունը, ծավալը, անցանելիությունը։ Այն նաեւ որոշում է աչքի արյան շրջանառության պաթոլոգիան սկզբնական փուլերում, ինչը թույլ է տալիս սկսել բուժումը հիվանդության վաղ փուլերում ու ավելի լավ արդյունքների հասնել։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ն կիրառվում է նաեւ ցանցաթաղանթի կամ ապակենման մարմնի շերտազատումը ախտորոշելու, ինտրակուլյար արյան զեղումները, բյուրեղիկի ախտահարումները, օտարածին առարկների առկայությունն ու աչքի ուռուցքների դետեկցիան ուսումնասիրելու համար։  Թույլ է տալիս վերլուծել աչքի մկանների ու ռետրօօկուլյար ռեգիոնի վիճակը։

Ակնախնձորի ՈՒՁՀ-ի  անցկացման համար ցուցումները հետեւյալն են.

  • Կարճատեսության ու հեռատեսության բարձր աստիճաններ
  • Ցանցաթաղանթի շերտազատում
  • Կատարակտա
  • Գլաուկոմա
  • Աչքի ուռուցքներ
  • Աչքի մկանների պաթոլոգիա
  • Աչքի վնասվածքներ
  • Օտարածին մարմին ակնախնձորի մեջ
  • Աչքի անոթային հիվանդություններ
  • Տեսողական նյարդի հիվանդություններ
  • Քրոնիկ հիվանդություններ  (հիպերտոնիա, երիկամների հիվանդություններ , դիաբետ)

Աչքի անոթների դոպլերային կարտրավորում անցկացնելու ցուցումներ են.

  • Ցանցաթաղանթի զարկերակի սպազմ, անանցանելիություն
  • Քներակի նեղացում, ինչը կարող է ազդել տեսողական օրգանները սնուցող երակների արյան հոսքի վրա
  • Աչքի երակների տրոմբոզ
  • Իշեմիկ առջեւի նեյրոօպտիկոպատիա

Աչքի ՈՒՁՀ-ի անցկացման համար հակացուցումներ գրեթե չկան, բացառությամբ աչքի բաց տրավմաների։ Այդ դեպքերում բուժակարգն ինքնին դժվարանում է։

Ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 091 211 222 հեռախոսահամարով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել