• Latest news

2-րդ տիպի դիաբետը չի կարելի իսկական հիվանդություն համարել. հայտնի բժիշկ

30 մարտի, 2017  23:48

2-րդ տիպի դիաբետը չի կարելի իսկական հիվանդություն համարել. այն պետք է վերանվանել «քայլելու պակասի համախտանիշ» կամ «ծույլ մարդու հիվանդություն»: Օքսֆորդում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել բրիտանացի առաջատար բժիշկ սըր Մյուիր Գրեյը:

Նրա խոսքով` դիաբետը ֆիզիկական քիչ ծանրաբեռնվածությամբ ժամանակակից կենսակերպի հետեւանք է: Բժիշկ Գրեյը այս թեմայով մի քանի հետազոտություն է իրականացրել, որոնցով պարզել է, որ սեղանի շուրջը երկար նստելու կամ ավտոմեքենայում երկար անցկացնելու սովորությունը դիաբետի առաջացման հավանականության հիմնական գործոնն է: Նրա խոսքով` հենց այս պատճառով էլ դիաբետը պետք է վերանվանել ծույլ մարդկանց հիվանդություն, որպեսզի մարդկանց ստիպեն ավելի շատ շարժվել:

«2-րդ տիպի դիաբետը պարզապես ոտքով զբոսանքների պակաս է, եւ ես ցանկանում եմ, որ այս հիվանդությունը վերանվանեն: Ես արդեն այս մասին գրել եմ, եւ ինչ-որ մեկը ինձ պատասխանել է, որ դիաբետը մետաբոլիկ համախտանիշ : Ես նրան ասացի, որ ոչ մի մետաբոլիկ համախտանիշի չեմ հավատում: Այս անվանման խնդիրն այն է, որ հիվանդն իրեն ռեւմատոիդային արթրիտին նման հիվանդության զոհ է համարում: Բայց իրականում դիաբետը ծուլության, ֆիզիկապես քիչ շարժվելու եւ ավելորդ քաշի ուղիղ հետեւանքն է: Իսկ այս ամենը կանխվող գործոններ են»,- ասել է բժիշկ Գրեյը:

Ի տարբերություն 2-րդ տիպի դիաբետի` 1-ին տիպի դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որը հաճախ սկսվում է մանկության տարիներին եւ ոչ մի կապ չունի կենսակերպի ու ավելորդ քաշի հետ: Իսկ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը էականորեն մեծանում է ավելորդ քաշի պատճառով, բայց այն կարելի է կանխել ճիշտ սնվելով եւ ֆիզիկական վարժություններով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել