• Latest news

Գերմանիայում գինեկոլոգին դատում են կանանց նկատմամբ անառակաբարո գործողությունների պատճառով

5 ապրիլի, 2017  17:49

Քյոլնի դաշնային դատարանի առջեւ է կանգնել բժիշկ գինեկոլոգը, որը 2012-2013 թվականներին Օդենտալ կոմունայում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողեր) մասնավոր գործունեություն է ծավալել: 63-ամյա գինեկոլոգը մեղադրվում է մեծ թվով այցելու կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ՝ ընդհուպ բռնաբարություններ կատարելու մեջ:

Զննելիս բժիշկը սիրում էր այցելուի հետ առանձնանալ վարագույրի հետեւում եւ կնոջ մարմնի ինտիմ մասերում ձեռքերին ազատություն տալ՝ սեռական հաճույք ստանալու համար: Դեպքերից մեկի ժամանակ խոսքը վերաբերում է սեռական գործողություն կատարելուն:

Կանանցից շատերը ծանր են տարել կատարվածը, նախկին այցելուներից մեկը հոգեբույժի մոտ է բուժվում: 2013 թվականից այս բժիշկն այլեւս չի կարողացել գործունեություն ծավալել ծանր մեղադրանքների պատճառով, սակայն բոլոր վկաներին լսելու անհրաժեշտության պատճառով քննությունը մի քանի տարի է տեւել: Դատավարության համար 14 դատական նիստ է նախատեսված, դատավճռի հրապարակումը հունիսի վերջին է սպասվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել