• Latest news

Կոնտակտային ոսպնյակները կչափեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը

5 ապրիլի, 2017  22:38

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման համար ոչ այնքան հաճելի մատի ծակումը կարող է շուտով անցյալի գիրկն անցնել: Գիտնականները սենսորային կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել, որոնք դիաբետիկներին թույլ կտան գլյուկոզայի մակարդակի չափում կատարել առանց որեւէ ինվազիվային գործիքների: Ոսպնյակները հատուկ սենսորներով են օժտված, որոնք գլյուկոզայի մակարդակի չափումներ են կատարում ըստ արտասուքի, որպեսզի ստացած տեղեկությունը սմարթֆոնին փոխանցեն:

Այս զարմանալի ոսպնյակների մշակումը դեռեւս շարունակվում է, սակայն գիտնականներն արդեն տեխնոլոգիան օգտագործել են երիկամների աշխատանքի արդյունավետության որոշման համար: Չի կարելի նաեւ բացառել, որ խելացի կոնտակտային ոսպնյակների օգնությամբ հնարավոր կլինի հետեւել տարբեր կարգի դեղերի օգտագործման արդյունավետությանը եւ ուռուցքները որոշել վաղ փուլերում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի դիտարկման ներկայումս գոյություն ունեցող այլընտրանքային համակարգերի մեծ մասում օգտագործվում են մաշկի տակ դրվող ցավոտ էլեկտրոդներ, որոնք կարող են գրգռում եւ նույնիսկ ինֆեկցիաներ առաջացնել: Կոնտակտային ոսպնյակները ցավոտ չեն, օգտագործման համար թեթեւ են եւ անտեսանելի, այնպես որ՝ հիվանդները նույնիսկ չեն նկատի, որ այն կրում են:

Օրեգոնի համալսարանի գիտնականների կարծիքով՝ բիոսենսորներն ամբողջությամբ դուրս չեն մղի մատների ավանդական ծակումը եւ ախտորոշման այլ միջոցները: Սակայն մարդու արտասուքը նրա առողջության մասին չափազանց արժեքավոր տեղեկություններ է ներկայացնում, այդ պատճառով տեխնոլոգիան կշարունակեն զարգացնել: Ի դեպ, այս մեթոդն առաջին անգամ օգտագործվել է հեռուստացույցներում, սմարթֆոններում եւ պլանշետներում պատկերի որակը մեծացնելու համար՝ թույլ տալով էներգիա խնայել եւ բարելավել սենսորային էկրանների զգայունությունը: Դրանից հետո են գիտնականները ցանկացել այն բժշկության մեջ կիրառել եւ հատկապես՝ դիաբետիկների շրջանում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար:

«Տեղեկությունը, որը մենք մարդկանց աչքերից ենք ստացել, կարելի է օգտագործել լրացուցիչ հետազոտությունների համար»,- հավելել է Օրեգոնի նահանգի համալսարանի քիմիական ինժեներիայի պրոֆեսոր, դոկտոր Գրոգորի Գերմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել