• Latest news

Մոսկվայում ցուցադրել են ռուսական ռոբոտը՝ Da Vinci -ի այլընտրանքը

6 ապրիլի, 2017  21:49

Մոսկվայում կայացել է վիրահատությունների համար նախատեսված ռուսական ռոբոտի շնորհանդեսը։ Ռոբոտների գործածումը ժամանակակից բժշկական պրակտիկայում արդեն նորություն չէ։ Ամենահայտնի ռոբոտ- բժիշկներից մեկը Da Vinci ռոբոտ- վիրաբույժն է։

Մշակման հեղինակները ռոսաստանցի ուռոլոգներն են՝ Դմիտրի Պուշկարի, ՌԴ ԱՆ գլխավոր ուռոլոգի ղեկավարությամբ։ Դմիտրի Պուշկարը աշխատում է Մոսկվայի 50-րդ հիվանդանոցում, որտեղ ռոբոտների մասնակցությամբ վիրահատություններ հաճախ են իրականացվում։ Ռոբոտ- վիրաբույժների գործածումը բազմաթիվ առավելություններ ունի՝ նման վիրահատությունների ժամանակ քիչ են արյան կորուստը ու հետվիրահատական բարդացումները, իսկ վերականգնումը ավելի լավ ու արագ է տեղի ունենում։

Ռուսական ռոբոտ- վիրաբույժը մշակվել է 2012-ից սկսած։ Ռուս մշակողների խոսքով, իրենց ռոբոտը շարժական է ու շատ ավելի էժան Da Vinci –ից։

«Մենք ուզում էին, որ ռոբոտն ունենա փոքր ձեռքեր։ Ոչ թե Da Vinci –ի նման, այլ փոքր, որպեսզի կարողանա անմիջապես օրգանին մոտենալ ու վիրահատական շարժումներ անել, որոնք ծանոթ են մեզ։ Ռոբոտների օգնությամբ վիրաբուժությունը վիրաբուժության պատմության ամենամեծ ձեռքբերումն է։Մոտ ապագայում բոլոր վիրահատությունների ռոբոտների աջակցությամբ կիրականացվեն։ Ինչու՞։ Որովհետեւ հիվանդները որեւէ այլ վիրահատության չեն ուզի ենթարկվել»,- ասում է Դմիտրի Պուշկարը։

Շնորհանդեսի ընթացքում վիրաբույժները, կառավարելով նոր ռոբոտի ջոյստիկները, կարեցին հնդուհավ։ Ընդ որում նրանք օգտագործում էին 3D ակնոց․հնդուհավի ներսում տեղադրված տեսախցիկները հաղորդում էին եռաչափ պատկեր, որը մասնագետները օգտագործում էին իրենց աշխատանքում ։

Հիմա մշակողները պետք է ներդրող գտնեն, որպեսզի կարողանան շարունակեն փորձերի շարքը ու լրամշակեն սարքը, բացի դրանից մտադիր են նաեւ սերտիֆիկացնել սարքը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կոնստրուկտորա-տեխնոլոգիական ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Շեպտունովի խոսքով այդ ամենի համար կարող է պահանջվել մեկուկեսից մինչեւ երկուսուկես տարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է