• Latest news

Հայաստանում մեկնարկել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը

7 ապրիլի, 2017  18:12

Հայաստանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մեկնարկել է հանրապետության ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի  ղեկավարությամբ ստեղծված մասնագետների խումբը նախ մշակել էր հարցաշար, որում ընդգրկվել էին մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մասնագիտության մեջ հանդիպող այն հիվանդացություններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են հանգեցնել կրիտիկական իրավաճակների կամ մայրական մահացության։ Ընդ որում, օգտագործվել են ինչպես մեր երկրում կիրառվող «Մանկաբարձություն» առարկայի բուհական դասագիրքը, այնպես էլ` կրիտիկական վիճակներում հայտնված ծննդկանների վարման  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված ուղեցույցները։ 

Մանկաբարձության 40 կարեւոր թեմաները ներառած հարցաշարերից կազմվել է 200 թեստ։ Այդ ամենի իմացությունը պրակտիկ մանկաբարձ-գինեկոլոգների համար կարեւոր է ծննդալուծման ընթացքում հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։

Թեստավորման մեկնարկին ներկա էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Զրուցելով թեստավորման առաջին մասնակիցների` Կոտայքի մարզի Հրազդանի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգների հետ, նա նշեց. «Մենք նոր դարաշրջան ենք մտնում, եւ այն իր պահանջներն է թելադրում։ Այսօր գույքագրում ենք ինչպես հիվանդանոցներն ու սարքավորումները, այնպես էլ` գիտելիքները։ Սա այդ գործընթացի առաջին քայլն է։ Այն պատժիչ նպատակներ չի հետապնդում։ Ուղղակի ուզում ենք հաշվառել գիտելիքները` բացերն ու պակասները համալրելու համար»,-ասաց Լեւոն Ալթունյանը։ 

Հիշեցնենք, որ մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորում անցկացնելու նախաձեռնությամբ Լեւոն Ալթունյանն հանդես էր եկել 2016 թվականին ծննդկանների մահվան մի քանի դեպքից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է