• Latest news

Սննդային վարքագծի խանգարման 3 նշան

8 ապրիլի, 2017  15:37

Ըստ Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման՝ կանանց 60 տոկոսը բոլորից գաղտնի ինչ- որ բան ուտելու սովորություն ունի, իսկ կանանց 23 տոկոսը մթերքների փաթեթներն այնպես է աղբամանը նետում, որ շուրջը ոչ ոք չտեսնի։ Սրանք կարող են սննդային վարքագծի խանգարման նշաններ լինել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդային վարքագծի խանգարման մի քանի նշան, որոնք չարժե անտեսել։

Բոլորից գաղտնի ուտելու սովորություն

Եթե ուտելը ինչ- որ գաղտնիության հետ է կապակցվում, դա արդեն տագնապալի նշան է, որը գուցե դեռ սննդային վարքագծի խանգարման մասին չի խոսում, բայց ցույց է տալիս, որ սննդի հանդեպ մարդու վերաբերմունքը այլեւ համարժեք չէ։ Եթե ուտելը Ձեզ մոտ առաջացնում է ամոթի զգացում, եթե Դուք ուզում եք, որ ոչ ոք չտեսնի, թե ինչպես եք դուք ուտում, ուրեմն գուցե իմաստ ունի շփվել հոգեբանի կամ հոգեթերապեւտի հետ։ 

Նույնը վերաբերում է այնպիսի մթերքները գաղտնի ուտելուն, որոնք դուք վնասակար եք անվանում ու ուրիշների ներկայությամբ չեք ուտում

Սննդի թաքստոց

Սննդային վարքագծի խանգարման մեկ այլ նշան է տանը ինչ- որ թաքստոցի առկայությունը, որտեղ պահում եք սնունդը ու որի մասին ոչ ոք չգիտի։

Մյուսների կիսատ թողածն ուտելու սովորությունը

Մյուսների կիսատ թողած սնունդն ուտելու սովորությունը եւս մեկ տագնապալի նշան է, որը ուշադրության արժանի է։ Եթե օրինակ երեխան կերել է չիպս ու ծնողներից մեկը թափ է տալիս փաթեթը՝ այնտեղ մի քանի կտոր չիպս գտնելու հույսով, դա կարող է վկայել սննդային վարքագծի խնդիրների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել