• Latest news

4 սննդակարգ, որոնք շատ վտանգավոր են առողջության ու հոգեկանի համար

8 ապրիլի, 2017  19:29

Այսօր երիտասարդների շրջանում տարածված ոչ բոլոր սննդակարգերն են իրոք արդյունավետ, իսկ դրանցից մի քանիսը նույնիսկ եթե օգնում են նիհարել, կարող են շատ անբարենպաստ լինել առողջության ու հոգեկանի համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի սննդակարգ, որոնք գիտնականների կարծիքով կարող են վատացնել մարդկանց ինքնազգացողությունը, դառնալ բուլիմիայի ու անորեքսիայի պատճառ, նաեւ առաջացնել հոգեկան ծանր հետեւանքներ, այդ թվում դեպրեսիա:

Չոր քաղցածություն

Ջրից հրաժարվելը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկմանը, որտեղ սկսում են կուտակվել թույներ, ինչն ի վերջո հանգեցնում է նյարդային հյուսվածքի հյուծման ու մի շարք այլ խնդիրների։ Ջրից հրաժարվելն ու չոր սննդակարգերին հետեւելը ծայրաստիճան վտանգավոր է առողջության համար, միաձայն վստահեցնում են մասնագետները։

Հումակերություն

Հումակերության թեման այսօր նորից շատ արդիական է դարձել՝ ոմանք պնդում են, որ դա շատ օգտակար է, սակայն շատ մասնագետների կարծիքով, եթե մարդու սննդակարգը կազմված է բացառապես չմշակված մթերքներից, դա նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ նրա աղեստամոքսային տրակտի աշխատանքի ու նրա աղիների միկրոֆլորայի վրա:

Սննդակարգ առանց աղի ու շաքարի

Աղից ու շաքարից լրիվ հրաժարվելը կարող է վտանգավոր լինել սրտի ու ուղեղի համար, նախազգուշացնում են մասնագետները։ Աղը փոքր քանակությամբ անհրաժեշտ է մարդուն, իսկ շաքարը ավելի լավ է ստանալ բնական աղբյուրներից՝ մրգերից ու բանջարեղենից:

Մոնոդիետաներ

Մոնոդիետաների ժամանակ ամեն օր նույն մթերքները ուտելու հետեւանքով կարող է զարգանալ ավիտամինոզ, իսկ իմունիտետն էլ կարող է թուլանալ, քանի որ օրգանիզմը չի ստանա մի շարք անհրաժեշտ սննդարար նյութեր:

Գիտնականների խոսքով սննդի մեջ բազմազանության բացակայությունը բացասաբար է անդրադառնում մարդու էմոցիոնալ վիճակի վրա, առաջացնելով մշտական հոգնածություն։ Իսկ դա էլ իր հերթին դեպրեսիաների ու նեւրոզների պատճառ է դառնում։

Աղքատ սննդակարգից հատկապես շատ է տուժում այն մարդկանց հոգեկանը, որոնց նախկինում հոգեբանական խնդիրներ են ունեցել։ Այդ դեպքերում մեծ է հավանականությունը, որ սննդակարգը կավարտվի ոչ թե կորցրած կիլոգրամներով, այլ ծանր նյարդային խանգարումով, ինչպիսին են բուլիմիան կամ անորեքսիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել