• Latest news

Գիտնականները նոր թեստ են առաջարկել սննդի անվտանգության ստուգման համար

11 ապրիլի, 2017  11:48

Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) հետազոտողները նոր թեստ են առաջարկել սննդի անվտանգությունը ստուգելու համար:

Թեստի հիմքում կաթիլների տեխնոլոգիաներն են, որոնք կարող են ամրացվել բակտերիաների սպիտակուցներին, այնուհետեւ միախառնվել մեկ ամբողջության մեջ: Այս փոխազդեցությունը, որը կարելի է սմարթֆոնի օգնությամբ անզեն աչքով տեսնել, կէժանացնի եւ կարագացնի սննդամթերքի անվտանգության ստուգումը:

Աշխատանքն իրականացվել է քիմիայի պրոֆեսոր Թիմոտի Սվոգերի լաբորատորիայում: Երկու տարի առաջ գիտնականները մշակել էին կաթիլների համալիր ստանալու պարզ միջոց, այդ թվում՝ այսպես կոչված, Յանուսի մասնիկները: Այս կաթիլները կազմված են երկու միատեսակ հիդրո- եւ ֆլյուրոկարբոնի կիսագնդերից: Ֆլյուրոկարբոնը հիդրոկարբոնից խիտ է, այդ պատճառով այն մակերեւույթին մշտապես ներքեւում է տեղակայվում: Հետազոտողները հայտնաբերել են այսպիսի կաթիլների յուրահատուկ օպտիկական հատկությունները եւ որոշել են ստուգել՝ արդյոք դրանք չի՞ կարելի օգտագործել որպես սենսորներ:

Նորմալ վիճակում լույսի բեկման առանձնահատկության շնորհիվ Յանուսի կաթիլները ներսում թափանցիկ են, եթե դրանց վերեւից նայեն, եւ թափանցիկ չեն, եթե կողքից նայեն: Դրանք սենսորների վերածելու համար մասնագետները մակերեւութային մոլեկուլ են ստեղծել, որը մանոզու մոնոսախարիդ է պարունակում, եւ այն կատարելագործել են, որպեսզի ամրացվի կաթիլների հիդրոկարբոնային հատվածին: Այս մոլեկուլը կարող է միանալ լեկտինին, որն առկա է աղիքային ցուպիկի որոշ շտամներում: Եթե կաթիլները «գտնում» են աղիքային ցուպիկի անհրաժեշտ շտամները, «կպչում» են դրանց, այնուհետեւ միասին հավաքվում: Դա փոխում է նրանց տարածական կողմնորոշումը, եւ նրանք վերեւից տեսանելի են դառնում:

Պրոֆեսոր Սվոգերի պարզաբանմամբ՝ ինքը եւ իր գործընկերները օգտագործել են լեկտին-կարբոհիդրատային ամրացման մեխանիզմը, որը բակտերիաներն ընդունում են իրենց նմաններին ճանաչելու համար: Սենսորների գործողությունն ստուգելու համար նրանք Յանուսի կաթիլները դրել են QR ծածկագրով Պետրիի գավաթի հատակին, որը կարելի էր սմարթֆոնի միջոցով սքանավորել: Բակտերիաների հետ շփվելիս կաթիլները միախառնվել են, իսկ ծածկագրին անհնար էր հաշվել: 

MIT-ի գիտական խումբը ծրագրում է մի քանի ոչ մեծ բջիջներից մատրիցա պատրաստել, որոնցից յուրաքանչյուրում կլինեն Յանուսի մասնիկներ՝ «կողմնորոշված» կոնկրետ ախտածիններին, եւ յուրաքանչյուր բջջի հատակին կլինի իր QR ծածկագիրը: Իմանալու համար՝ արդյոք սնունդի մեջ ախտածիններ կան բավական է նրա նմուշները տեղադրել այս բջիջներում՝ QR ծածկագերը հաշվելու համար: Սրա համար չեն պահանջվի ոչ մի լրացուցիչ գործիքներ կամ հատուկ կրթություն: Նոր սենսորների զգայունությունը չի զիջում մեթոդներին, որոնք հիմա օգտագործվում են սնունդը ստուգելու համար, սակայն հետազոտողները ծրագրում են իրենց հայտնագործությունը հետագայում եւս կատարելագործել, իսկ հետո ընկերություն ստեղծել, որը կզբաղվի տեխնոլոգիան վաճառքի հանելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է