• Latest news

Բարձրահասակ կանայք ավելի հաճախ են բախվում ուղեղի կաթվածի եւ սրտային անբավարարության խնդիրների

11 ապրիլի, 2017  10:52

Բարձրահասակ կանայք ավելի հաճախ են բախվում ուղեղի կաթվածի եւ սրտային անբավարարության. 165 սմ հասակ ունեցող կանանց մոտ ուղեղի կաթվածի եւ սրտային անբավարարության վտանգը գրեթե երեք անգամ ավելին է, քան նրանց մոտ, ում հասակն ընդամենը 158 սմ է: Այս մասին հաղորդել են Գյոթեբորգի համալսարանի մասնագետները, որոնք ավելի քան 30 տարի տեւած հետազոտության ընթացքում 1.5 մլն կանանց տվյալներ են վերլուծել:

Գիտնականների խոսքով՝ բարձրահասակ կանանց սրտի խոռոչները, որոնցից կախված սրտի ռիթմը, որպես կանոն, ավելի մեծ են: Այդ պատճառով մեծանում է սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգը: Բացի այդ՝ ռիսկի խմբում են այն կանայք, որոնց քաշը գերազանցում է 76 կգ-ը:

Սրտի եւ անոթների հիվանդություններից պաշտպանվելու համար մասնագետները բարձրահասակ կանանց խորհուրդ են տալիս քաշը նորմայի սահմաններում պահել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի մասնագետները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր 6.5 սմ հասակը 4%-ով մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ամենայն հավանականությամբ, խնդիրն աճի ինսուլինանման գործոնի ակտիվացման եւ երկու ազդանշանային ուղիների մեջ է, որոնք կապված են քաղցկեղի որոշ տեսակների հետ, մասնավորապես՝ հաստաղիքի եւ կրծքագեղձի ուռուցքների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է