• Latest news

Մարտական սերմնաբջիջները կարող են բուժել քաղցկեղը

11 ապրիլի, 2017  16:47

Գերմանիայի Ինտեգրատիվ նանոգիտության ինստիտուտի եւ Տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները սերմնաբջիջների տեղաշարժման հատկությունն օգտագործել են որպես շարժիչ ուժ՝ դրանց մեջ տեղադրելով դեղային պատրաստուկ եւ սերմնաբջիջներին բանտարկելով մետաղական թաղանթի մեջ: Դրանց վրա մագնիսական դաշտով ներգործելով՝ գիտնականները սերմնաբջիջներին ուղղորդել են: Հետազոտությունն առայժմ չի հրապարակվել գրախոսող ամսագրում, բայց տեքստին կարելի է ծանոթանալ arXiv.org կայքում:

Առանց մյուս բջիջները վասելու՝ ուռուցքին դեղի արդյունավետ չափաքանակ հասցնելը քաղցկեղի բուժման հետազոտություններում հիմնական խնդիրներից մեկն է: Հակաքաղցկեղային դեղերի թունավոր ազդեցությունից օրգանիզմը պաշտպանելը հնարավոր է դարձել դեղերի մոլեկուլները լիպոսոմների մեջ փաթեթավորելու շնորհիվ: Սակայն օրգանիզմի պաշտպանությունից բացի, անհրաժեշտ է նաեւ գտնել դեղն ուռուցքին հասցնելու եղանակը:

Գիտնականներն այս նպատակով  փորձել են օգտագործել սերմնաբջիջները, ծայրահեղ դեպքում կանացի վերարտադրողական համակարգի քաղցկեղի բուժման համար՝ հեշտոցի, արգանդի վզիկի, արգանդի փողերի: Սերմանաբջիջները նախապես հարմարեցված են վերարտադրողական ուղիներում տեղաշարժվելուն, դրանց թաղանթները դեղը լավ են պաշտպանում առողջ բջիջների հետ փոխազդեցությունից, բացի այդ՝ դեղի ծավալը, որը կարող է տանել մեկ սերմնաբջիջը, բավական տպավորիչ է:

Փորձի համար գիտնականներն օգտագործել են ցլի սերմնահեղուկը եւ դոկսոռուբիցին դեղը, որն օգտագոծվում է գինեկոլոգիական քաղցկեղային հիվանդությունների քիմիաթերապիայում: Սերմնաբջիջների շարժումը կառավարելու համար գիտնականները երկֆոտոնային 3D նանոլիտոգրաֆիայի օգնությամբ դրանց համար հատուկ «զրահ» են ստեղծել՝ երկաթից եւ տիտանից պատրաստված 4 բռնակով դատարկ հատված կոներ:

Սերմնաբջիջները դրվում են կոնի մեջ եւ ամրացվում բռնակների միջոցով, իսկ ուռուցքին հասնելիս եւ նրան բախվելիս բռնակները բացվում են՝ բաց թողնելով սերմնաբջիջները եւ դեղին թույլ տալով ընկնել ուռուցքի մեջ: Սերմնաբջիջների տեղափոխությունը կառավարվում է մագնիսական դաշտերի միջոցով, որոնց արձագանքում է նրանց «զրահը»:

Մեթոդի աշխատունակությունը ստուգելու համար գիտնականները քաղցկեղային «անմահ» HeLa բջիջների շարքից աճեցված ուռուցքների մի քանի թեստեր են կատարել: Չնայած մետաղական թաղանթը գրեթե 2 անգամ դանդաղեցրել է սերմնաբջիջների տեղաշարժումը, իսկ դեղը կրճատել է հեռավորությունը, որը նրանք ընդունակ են անցնել, պարզվել է, որ սերմնաբջիջներն, այնուամենայնիվ, ընդունակ են հասնել քաղցկեղային բջիջներին եւ դեղը հասցնել դրանց մեջ:

Վերարտադրողական օրգանների քաղցկեղն ամեն տարի ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր կանանց մահվան պատճառն է դառնում, այնպես որ՝ նոր մեթոդը հնարավոր է շատ կյանքեր կփրկի: Դրանից բացի՝ այն կարելի է օգտագործել նաեւ այլ հիվանդությունների, օրինակ՝ էնդոմետրիոզի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է