• Latest news

16-ամյա մոդելը ձվարանների 4-րդ փուլի քաղցկեղով տառապող ամենաերիտասարդ ամերիկուհին է (ֆոտո)

12 ապրիլի, 2017  20:47

16-ամյա մոդել Փեյթոն Լինաֆելթերը դարձել է ամենաերիտասարդ ամերիկուհին, ում մոտ երբեւէ ախտորոշվել է ձվարանների 4-րդ փուլի քաղցկեղ: Չնայած շատ մռայլ կանխատեսումներին, աղջիկը հիվանդությունը հաղթահարել է եւ այժմ հիվանդությունը ռեմիսիայի փուլում է:

Երբ 2015-ի դեկտեմբերին Փեյթոնի փորը սկսել է ուռչել, նա մտածել է, թե ուղղակի շատ է ածխաջրեր օգտագործում: Սակայն փորը շարունակում էր մեծանալ, եւ արդեն որոշ ժամանակ անց Փեյթոնը չէր կարողանում նորմալ ուտել: Այդ ժամանակ աղջիկն ընտանիքի հետ արձակուրդն անցկացում էր Բարբադոս կղզում, եւ նրանք որոշել են դիմել տեղի բժշկին, որը Փեյթոնին խորհուրդ է տվել շտապ տուն՝ Կոլորադո վերադառնալ եւ ձվարանների կիստայի հեռացման վիրահատություն կատարել:

Միայն 3 ամիս հետո՝ 2016-ի ապրիլին իր 16-ամյա տարեդարձի օրն է Փեյթոնն իմացել, որ իր մոտ ոչ թե կիստաներ էին, այլ 4-րդ փուլում գտնվող ձվարանների քաղցկեղ: Սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս հետո պրոֆեսիոնալ մոդելի առաջին պայմանագիրը կնքելուց հետո:

Ախտորոշումը մահվան դատավճռի պես է հնչել, քանի որ այս փուլում հիվանդության հաղթահարման հավանականությունը 17 տոկոսից չի անցնում: Բուժումը սկսել են ախտորոշման հաջորդ օրվանից: Աղջիկն ամենից շատ վախենում էր մազերը կորցնելուց եւ մոդել աշխատելու հնարավորությունից զրկվելուց: Սակայն մոդելային գործակալությունը շարունակել է նրա հետ աշխատել՝ հարմարվելով նրա բուժման ժամանակացույցին:

Քիմիաթերապիայի մի քանի շարքից եւ 2016-ի դեկտեմբերին վիրահատությունից հետո Փեյթոնի մոտ ռեմիսիա է սկսվել:

Հիմա Փեյթոնը հրապարակավ ներկայացնում է իր պատմությունը, պատմում ձվարանների քաղցկեղի ախտանշանների մասին եւ բոլոր տարիքի կանանց կոչ է անում ցանկացած կասկածելի ախտանշանի դեպքում անմիջապես բժշկի դիմել:

«Իմ փորը մշտապես մեծանում էր, բայց ես դա վերագրում էի սխալ սնվելուն: Ամեն շաբաթ այն ավելի ու ավելի էր մեծանում, իսկ հետո ես ընդհանրապես ախորժակից զրկվեցի: Չնայած իմ քաշը նվազում էր, փորս շարունակում էր մեծանալ: Ի վերջո՝ ես նմանվեցի 6 ամսական հղիի: Ցավում էր մեջքս եւ փորս, եւ ես չգիտեի ինչ անել»,- պատմել է աղջիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել