• Latest news

5 մթերք, որոնք կարելի է հավերժ պահել

14 ապրիլի, 2017  14:30

Որոշ մթերքների պիտանիության ժամկետը ընդամենը մի քանի օր է, մյուսները, սակայն, պիտանիության ժամկետ չունեն եւ կարելի է գրեթե հավերժորեն պահել:

1. Մեղր

Մեղրի պիտանիության ժամկետը փաստացի անսահմանափակ է, քանի որ այս մթերքն օժտված է բնական հակամանրէային հատկություններով, որոնք թույլ չեն տալիս փչանալ: Չնայած ժամանակի ընթացքում մեղրը բյուրեղանում է, միեւույն է՝ այն ուտելի եւ օգտագործման համար անվտանգ է մնում, նույնիսկ շատ տարիներ անց:

2. Շաքար

Եթե շաքարը պահվի սառը կոնտեյների մեջ, որն այն պահպանում է խոնավանալուց, ապա նրա պիտանիության ժամկետն անսահմանափակ կլինի: Սակայն եթե շաքարի հատիկները պնդացել են, ավելի լավ է այն թափել:

3. Սպիտակ բրինձ

Չնայած մուգ բրինձն առողջության համար ավելի օգտակար է, ռաֆինացված հատիկները կարող են շատ ու շատ երկար պահվել: Չմշակված ածխաջրերը փչանում են հաշված ամիսների ընթացքում, իսկ ահա սպիտակ բրինձը կոնսերվանտներով է հագեցած: Եթե փաթեթը չեք բացել, հատիկները երկար տարիներ կպահպանվեն:

4. Քացախ

Քացախը հաճախ է օգտագործվում որպես կոնսերվանտ, քանի որ նրա պահպանման ժամկետն անսահմանափակ է: ԱՄՆ-ի Քացախի մասնագիտացված իստիտուտից պնդում են, որ այս հեղուկը չի կարող փչանալ, քանի որ այն բնույթով է թթու: Ոմանք կարծում են, որ քացախի փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետը նախատաեսված է բացառապես շիշը դեն նետելու եւ նորը գնելու համար:

5. Սոյայի սոուս

Այս սոուսը աղով է հագեցած, որը բնական կոնսերվանտ է: Եթե սոյայի սոուսի շիշը բացված չէ, այն կարելի է բացել եւ սկսել օգտագործել նույնիսկ շատ տարիներ հետո: Իսկ սոյայի սոուսի շիշը բացելուց հետո ցանկալի է այն օգտագործել 3 տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել