• Latest news

Հայաստանում մտադիր են Դեղագործական ընկերությունների պատշաճ պրակտիկայի կանոնագիրք ընդունել

14 ապրիլի, 2017  23:32

Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը պատրաստել է Դեղագործական ընկերությունների պատշաճ պրակտիկայի կանոնագրքի նախագիծ, որն ուղարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Միության ղեկավար Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հայկական կանոնագիրք կազմվել է Դեղարտադրողների միջազգային դաշնության եւ նրա ասոցիացիաների (International Federation of Pharmaceutical Manufacrures and Associations —IFPMA) օրենսգրքի հիման վրա: Այսպիսի օրենսգրքի առկայությունը IFPMA-ին անդամակցելու պայմաններից մեկն է, ինչին ձգտում է Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը: Սակայն սա միակ պատճառը չէ, որ ԴԱՆՄ-ը նախաձեռնել է կանոնագիրք ընդունումը:

Սամվել Զաքարյանի խոսքով՝ չնայած բոլոր խոշոր միջազգային դեղագործական ընկերությունները շատ խիստ ներքին կանոններ ունեն, նրանք նաեւ զարգացած երկրներում իրենց մարքեթինգային գործունեությունը ծավալելիս ոչ միշտ են դրանց հետեւում, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է՝ առավել եւս:  Սա են ապացուցում Berlin-Chemie-ի, GlaxoSmithKline-ի եւ Eli Lilly-ի հետ կապված սկանդալները: Նա հիշեցրեց, որ բոլորս բախվում ենք այն երեւույթին, որ բժիշկները կոնկրետ ընկերության դեղամիջոցներ են նշանակում եւ հիվանդներին ուղարկում են կոնկրետ դեղատներ, քանի որ նրանցից տոկոսներ են ստանում:

Նրա խոսքով՝ հայկական օրենսգիրքը մանրամասն կետեր է պարունակում, թե դեղագործներն ինչպես են ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես են բժիշկներին նկարագրելու այն, տպագիր որ գործունեությունն է գովազդային համարվում, եւ որը՝ մասնագիտական:

Սամվել Զաքարյանը հավելեց, որ օրենսգրքով արգելվում է այս կամ այն դեղի առաջմղման համար բժշկի կողմից իր անվան, ծառայողական դիրքի օգտագործումը: Իհարկե, սա դժվար է վերահսկել, քանի որ կաբինետում նստած են հիվանդը եւ բժիշկը, եւ հիվանդը բժշկի խոսքն ընկալում է որպես վերջին ատյանի ճշմարտություն: «Դժվար է այս ամենը դիտարկելը եւ հիվանդին տեղեկացնելը, որ միշտ այլընտրանք կա, կարելի է ուրիշ բժշկի դիմել կամ վատագույն դեպքում համացանցում փնտրել: Եթե բժիշկն ասում է, որ սա լավագույն դեղն է, հիվանդը եւ նրա հարազատները պատրաստ են տունն էլ վաճառել, միայն թե գնեն թանկարժեք դեղը՝ չկասկածելով, որ կան ավելի էժան նմանակներ»,- ասաց նա:

Կանոնագիրքը նաեւ սահմանափակումներ են դրվում բժիշկներին տրվող պրոմոհուշանվերների  քանակի եւ արժեքի վրա (5000-ից մինչեւ 15000): Ըստ որում՝ ընկերությունը պետք է պարտադիր դրանց վերաբերյալ հաշվետու լինի: Սահմանափակումներ են դրվում նաեւ գովազդային ակցիաների տեղի եւ եղանակների վրա՝ չեն կարող լինել լյուքս հյուրանոցներ կամ արտասահմանյան թանկարժեք ուղեւորությունների վճարումներ: Ինչ-որ նշաձողից վեր դա կարող է դիտվել որպես կաշառակերություն:

Կանոնագիրքը պետք է ստորագրեն Հայաստանում գործող դեղագործական ընկերությունները եւ ներկայացուցչությունները: Այն օրենքի ուժ չի ունենա, սակայն նշանակություն կունենա ներքին արբիտրաժի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է