• Latest news

Ինչո՞ւ չի կարելի մազերը շատ հաճախ լվանալ

18 ապրիլի, 2017  20:22

Մարդկանցից շատերը գլուխը բավականին հաճախ են լվանում կամ հակառակը՝ չափազանց հազվադեպ: Երկու մոտեցումն էլ բացասաբար է ներգործում մազերի եւ գլխի մաշկի վիճակի վրա, պնդում է ամերիկացի մաշկաբան Քերոլին Հոխը:

Նրա խոսքով՝ մազերը հաճախակի լվանալը գրեթե չի տարբերվում հագուստը հաճախակի լվանալուց՝ մազերը, ինչպես հագուստը, գունաթափվում եւ մաշվում են:

«Մազերը եւ գլխի մաշկի վիճակը պաշտպանում է սեբումը, որը ճարպագեղձեր է արտադրում: Այն բակտերիաների դեմ պատնեշի դեր է կատարում, խոնավեցնում է մաշկը եւ խոչընդոտում արտաքին ազդեցություններին: Եթե չափազանց հաճախ եք գլուխը լվանում, դրանով իսկ հեռացնում եք մաշկի պաշտպանական պատնեշը՝ բացելով բակտերիաների ճանապարհը»,- զգուշացրել է մաշկաբանը:

Վնասակար է նաեւ գլուխը հազվադեպ լվանալը, նշել է մասնագետը: Նրա խոսքով՝ չափազանց հազվադեպ մաքրվելու հետեւանքով սեբումը սկսում է մազափնջերով «հոսել», փակում է անցքերը եւ կարող է գլխի մաշկի բորբոքում առաջացնել:

Փորձագետը խորհուրդ է տալիս խիտ կամ խոպոպավոր մազերը, չոր կամ նորմալ տեսակին պատկանող, լվանալ 3-4 օրը մեկ: Բարակ եւ յուղոտ մազերը, որոնք կարող են կեղտոտ թվալ արդեն օրվա երեկոյան, մասնագետը խորհուրդ է տալիս լվանալ օրումեջ: Եթե դրանց տեսքը լվանալուց հետո արդեն երկրորդ օրը թարմ չէ, ավելի լավ չորացնող շամպուն օգտագործել, կարծում է մաշկաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել