• Latest news

Զուգակցված թերապիան կարող է ուղեղի քաղցկեղի բուժումը նոր մակարդակի բարձրացնել

18 ապրիլի, 2017  16:57

Հնարավոր է՝ նոր պատվաստանյութի զուգակցումը բարձր ինտենսիվության քիմիաթերապիայի հետ ուղեղի ուռուցքի ագրեսիվ տարատեսակ գլիոբլաստոմայի բուժումը միանգամայն նոր մակարդակի բարձրացնի: Այս հայտնագործությունը կարող է հազարավոր հիվանդների փրկել, պնդում են Brain Tumor Alliance-ի գիտնականները:

Clinical Cancer Research ամսագրում ներկայացված են ուղեղի ուռուցքների ամենաագրեսիվ տարատեսակ գլիոբլաստոմայով 11 հիվանդների բուժման արդյունքները: Զուգակցված թերապիա ստացած բոլոր հիվանդները ցուցադրել են 41,1 ամիս միջին վերապրելիություն, իսկ ուռուցքի պրոգրեսի բացակայությամբ ողջ մնալու հավանականությունը 25,3 ամիս է: Ըստ որում՝ 3 հիվանդի մոտ բուժումն ավարտելուց 7 տարի հետո էլ վիճակի վատացման նշաններ չեն դիտվել: Զուգակցված թերապիան կազմված է рр65 ցիտամեգալովիրուսի հակագենից եւ քիմիաթերապիայի բարձր չափաքանակներից (տեմոզոլոմիդ կոչվող դեղի օգտագործմամբ):

Հետազոտությանը մասնակցած շատ հիվանդներ բախվել են այս բուժման կողմնակի էֆեկտներին՝ նրանք սրտխառնոց, լիմֆոպենիա, թրմոբոցիտոպենիա եւ ուժասպառության բարձր ցուցանիշ են ունեցել: Ըստ որում՝ 11 հիվանդներից 4-ը այս բուժումից հետո 5 տարուց ավելի են ապրել:

Հետազոտության հեղինակ Duke Cancer Institute-ի մասնագետների կարծիքով՝ ստացած արդյունքները ոգեւորող են: Գլիոբլաստոմայով հիվանդների կյանքի միջին տեւողությունը 15 ամսից պակաս է: Եթե նոր բուժման արդյունավետությունն ապացուցվի նաեւ այլ հետազոտություններով, այն կարող է զգալիորեն մեծացնել ուղեղի քաղցկեղով հիվանդներից շատերի կյանքի տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել