• Latest news

Անտառում զբոսանքն օգտակար է իմունիտետի համար

19 ապրիլի, 2017  13:34

Տոկիոյի Նիպոնի բժշկական դպրոցի ճապոնացի գիտնականները պարզել են, որ անտառում զբոսանքները մեծացնում են իմունային քիլեր բջիջների ակտիվությունը, որոնք արձագանքում են վիրուսային ինֆեկցիաներին, նաեւ ուռուցքների վաղ ձեւավորմանը: Ճապոնացի գիտնականների հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Quartz կայքում:

2004-2012 թվականների ընթացքում Ճապոնիայի իշխանությունները 4 մլն դոլար են ներդրել անտառային զբոսանքների ֆիզիոլոգիական եւ հոգեբանական էֆեկտի հետազոտման նպատակով:

Նիպոնի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ցին Լին մարդու իմունային քիլեր բջիջների ակտիվությունը չափել է անտառային զբոսանքներից առաջ եւ հետո: Գիտնականի դիտարկած մարդկանց ակտիվությունը մեկ շաբաթվա ընթացքում զբոսանքներից հետո էապես աճել է: Գիտնականը նշել է, որ անտառաթերապիայի (կամ՝ սինրին-յոկուի, ինչպես անվանում են ճապոնացիները) դրական էֆեկտը պահպանվել է ամեկ ամսվա ընթացքում:

Թիբայի համալսարանի իրականացրած հետազոտության ընթացքում (որին մասնակցել է 20-25 տարեկան 280 մարդ), գիտնականները պարզել են, որ անտառում գտնվելը նվազեցնում է կորտիզոլի մակարդակը՝ այսպես կոչված, սթրեսի հորմոնն է, որի բարձր մակարդակն առաջացնում է մարմնի ավելորդ զանգված, անքնություն, սրտային հիվանդություններ եւ վաղաժամ ծերացում: Դական էֆեկտի համար բավական է 30 րոպե կանաչ գոտում գտնվելը:

Հաստատված է, որ անտառի օդը ֆիտոնցիդներ է պարունակում՝ ծառերի արտադրած հատուկ նյութ, որը ոչնչացնում կամ ճնշում է հիվանդածին մանրէների բազմացումը: Դրանից բացի, «անտառային լոգանքները» նվազեցնում են սրտի կծկումների հաճախականությունը եւ նվազեցնում արյան ճնշումը, ընդհանրապես բարելավում ինքնազգացողությունը:

Այգիներում եւ զբոսայգիներում բնության գեղեցկությամբ հիանալը ճապոնական մշակույթի կարեւոր մասն է, իսկ 1982 թվականից կանաչ տարածքներում գտնվելը, որպես առողջացման միջոց, դարձել է առողջապահության ծրագրի մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել