Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր դեղը փոխում է խաղի կանոնները

19 ապրիլի, 2017  21:49

Բրիտանացի գիտնականները եզակի դեղամիջոց են ստեղծել, որն ընդունակ է կրծքի ուռուցքների բուժման մեջ «փոխելու խաղի կանոնները»:

Ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները ստեղծել են կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղի նախատիպ, որն ուռուցքին թույլ չի տալիս աճել եւ մետաստազներ ունենալ: Լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ընթացքում հայտնաբերվել է, որ օքսիդազա լիզիլա (LOX) կոչվող սպիտակուցը կարեւոր դեր է խաղում ուռուցքի աճի եւ տարածման մեջ: Դրանից հետո գիտնականները մշակել են դեղի նախատիպ, որն արգելափակում է այս սպիտակուցը: Մկների օրգանիզմում հիվանդությունը էապես դանդաղել է, չնայած իր ագրեսիվությանը: Հետազոտողները հիմա նման դեղեր մշակելու հույս ունեն, որոնք պիտանի կլինեն մարդկանց շրջանում կիրառելու համար: Ակնկալվում է, որ կլինիկական փորձարկումները կանցկացվեն առաջիկա տարիներին:

Գիտնականներն արդեն գիտեն, որ LOX-ը կարեւոր դերակատարում ունի օրգանիզմում կրծքագեղձի տարածման գործում, եւ այժմ նրանց հաջողվել է պարզել, որ այս սպիտակուցը նպաստում է քաղցկեղի բջիջների աճին: Սա նշանակում է, որ քաղցկեղի բջիջներին աճի ազդանշաններ հաղորդելու LOX-ի ընդունակությունը խափանող դեղերը կօգնեն հիվանդների օրգանիզմում ուռուցքների տարածումը դանդաղեցնել կամ արգելափակել, ինչպես կատարվել է մկների մոտ: Նախկինում ապացուցվել է, որ LOX-ն օգնում է վերահսկել արտաբջջային մատրիցայի ձեւավորումը՝ սպիտակուցների եւ միավորող նյութի կառույցներ, որոնք բջիջները միասին են պահում եւ նպաստում քաղցկեղի տարածմանը:

Նոր հետազոտության ընթացքում ապացուցվել է, որ LOX-ն ուռուցքի աճն ապահովում է նաեւ EGFR կոչվող մոլեկուլների ռեցեպտորների վրա ազդելու միջոցով: LOX-ն արգելափակելով  CCT365623 ծածկանունով ինհիբիդոր դեղի օգնությամբ՝ գիտնականները ուռուցքների զարգացումը եւ քաղցկեղի տարածումը դանդաղեցրել են: Կարեւոր է, որ կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղը ոչ մի նկատելի կողմնակի էֆեկտ չի ունեցել: Իրենք՝ հետազոտության հեղինակները սա անվանում են քաղցկեղի բուժման գործում «խաղի կանոնների փոփոխություն»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ