• Latest news

Մաքուր ջուրը երեխաների համար վտանգավո՞ր է

19 ապրիլի, 2017  20:53

Երեխայի առողջությունը կարող է տուժել մաքուր ջուր խմելու պատճառով, պնդում են Կոլումբիայի Բրիտանական համալսարանի հետազոտողները: Նրանց հետազոտությունը այն փաստի հերթական հաստատումն է դարձել, որ մանրէազերծ միջավայրն ավելի շուտ առողջությանը վնասում է, քան օգնում:

Մաքուր ջրի օգտագործումը առողջության պահպանման պարտադիր տարր էր համարվում, սակայն գիտնականների կատարած համալիր փորձարկումներով պարզվել է, որ սա երեխաների դեպքում չի գործում, ավելին՝ կարող է վտանգավոր լինել:

«Մանրէազերծ խմելու հեղուկի օգտագործումը երեխաների շրջանում կարող է ասթմա առաջացնել»,- հայտարարել է նոր նախագծի հեղինակը:

Երեխաների շրջանում ասթմայի դեպքերի մեծ մասն առաջացնում է Pichia սունկը, որը բնակվում է աղեստամոքսային ուղիներում: Փորձերի ժամանակ գիտնականները նկատել են, որ երբ երեխաները խմել են մանրէազերծ մաքուր ջուր, վտանգավոր սունկն իր ակտիվությունը նկատելիորեն մեծացրել է: Փորձագետների պարզաբանմամբ՝ նման ջուրը մաքրված է բացարձակապես ամեն ինչից եւ չի պարունակում աղիքային ֆլորայի համար օգտակար բակտերիաներ՝ դրանով իսկ խորացնելով իմունային համակարգի խոցելիությունը եւ հիվանդություններին ենթակա լինելը:

Հիշեցնենք, որ նախկինում իրականացված հետազոտություններն արդեն գիտնականներին դրդել են հայտարարելու, որ ավելորդ մաքրությունը վատ է: Նրանց ստացած տեղեկությունները վկայում են, որ շրջակա միջավայրում մանրէների հետ անբավարար շփումը կապված է ալերգիկ եւ աուտոիմունային հիվանդությունների մեծ հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել