• Latest news

Ֆիզիկական վարժությունները տղամարդկանց համար վարակիչ են

20 ապրիլի, 2017  10:40

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնել են միջոցի մասին, որը կարող է մարդուն ստիպել ֆիզիկական վարժություններով զբաղվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում, որի մասին հակիրճ հայտնում է Science News-ը:

Հեղինակների կարծիքով՝ սպորտային կանոնավոր մարզումներին նպաստում են ընկերախմբով պարապմունքները: Ըստ որում՝ այս էֆեկտն ավելի արտահայտված է տղամարդկանց շրջանում: Հետզոտության արդյունքները կարող են օգտագործվել ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդների մշակման համար, կարծում են ինստիտուտի գիտնականները: Նրանք ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վարակիչ է՝ հայտնաբերելով վարքային մեխանիզմը, որը կարող է բացատրել ճարպակալման անհետացման եւ երջանկության միջեւ կապը:

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով ավելի քան 1,1 մլն վազորդների սպորտային արդյունքները: Նրանցից յուրաքանչյուրը 5 տարում միջինը 350 կմ-ից ավելի է վազել: Այս ցուցանիշն այնքան է բարձր եղել, որքան մարդկանց մեծ ընկերախմբով են վազել: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ լրացուցիչ յուրաքանչյուր կիլոմետրի դեպքում, որը կարող են անցնել ընկերները, վազքուղու մեր սեփական տարածությունը լրացուցիչ 300 մետրով մեծանում է: Նույն սկզբունքի համաձայն՝ լրացուցիչ յուրաքանչյուր 10 րոպեն, որն ընկերները ծախսում են վազքի համար, վազքով զբաղվելու մեր ժամանակը ավելացնում  եւս 3 րոպեով:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիրող վազորդները գտնվում են այն ընկերների մեծ ազդեցության ներքո, որոնք ցուցադրում են փոքր-ինչ ավելի պակաս տպավորիչ սպորտային ցուցանիշներ, քան իրենք, բայց ոչ այնքան ուժեղ: Նույն բանը նկատվում է այն մարդկանց շրջանում, որոնք մի փոքր լավ վազող ընկերներ ունեն, քան իրենք. տարբերությունն այնքան էլ մեծ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել