Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Ռուսաստանում կրծքագեղձի քաղցկեղը սպառնում է յուրաքանչյուր 10-րդ կնոջը. հետազոտություն

20 ապրիլի, 18:57

Ռուսաստանում բնակվող կանանց գրեթե 11 տոկոսի գենոմը գոնե մեկ փոխակերպում է պարունակում, որը մեծացնում է կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Genotek բժշկագենետիկական կենտրոնի մամուլի ծառայությանը:

«Մենք այս հետազոտությունն այն նպատակով չենք կատարել, որ կանանց վախեցնենք, այլ որպեսզի ցույց տանք, որ սեփական գենետիկայի իմացությունը կօգնի այս վտանգավոր հիվանդության կանխարգելման ծրագիր մշակել: Ամեն տարի ռուսաստանաբնակ 60 հազար կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղ է ախտորոշվում: Գենետիկ փոխակերպումների հայտնաբերումը ո՛չ ախտորոշում է, ո՛չ դատավճիռ»,- ասել է հետազոտության հեղինակ եւ Genotek-ի գլխավոր տնօրեն Վալերի Իլյինսկին:

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքագեղձի ուռուցքներն առավել հաճախ առաջանում են այն կանանց մոտ, որոնք գեների ոչ մեծ հավաքածուների փոխակերպումների կրողներ են, ինչպիսին են BRCA1, BRCA2, PTEN գեները եւ ԴՆԹ-ի մի շարք այլ հատվածները, որոնք պատասխանատու են վնասված քրոմոսոմների վերանորոգման եւ գենոմի ճակատագրական վնասման դեպքում բջիջների «ինքնաոչնչացման» համար: Իմացությունը, թե գեները հատկապես ինչպիսի վնասվածքներ են ունենում, անչափ կարեւոր է քաղցկեղը բուժելիս թերապիայի ընտության համար, քանի որ փոխակերպումների տտարբեր հավաքածուները նկատելիորեն փոխում են այն, թե քիմիաթերապիային  քաղցկեղային բջիջներն ինչպես կարձագանքեն:

Իլյինսկին նշել է, որ Genotek-ում աշխատող գիտնականներն օգտվել են իր հաճախորդների գենոմների ընդարձակ արխիվից, որպեսզի հասկանան, թե այդ գեների փոխակերպումները որքան հաճախ են հանդիպում Ռուսաստանում բնակվող կանանց գենոմներում:

Ավելի հաճախ փոխակերպումներ են հանդիպել BRCA1 եւ BRCA2 գեների պատճեններից մեկում՝ ԴՆԹ-ի այս հատվածներում վնասվածքներ են ունեցել ռուսաստանցի կանանց մոտ 2 եւ 4 տոկոսը: Այս գեներում փոխակերպումները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնում են մոտ 80 տոկոսով, եւ դրանց կրողները պետք է կանոնավորապես զննվեն բժիշկների կողմից եւ հետեւեն կանխարգելման ու նախազգուշական բուժման նրանց խորհուրդներին: Ինչպես նշել են Genotek-ից, այս նույն գեները մեծացնում են ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այլ գեներում վտանգավոր փոխակերպումներ կրողների թիվը նկատելիորեն ավելի փոքր է եղել: Սակայն համանման փոխակերպումների ամբողջությունը հանդիպում է ՌԴ-ի 100 բնակչուհիներից մոտ 11-ի մոտ:

Genotek-ի ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ելենա Տոշչակովայի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը ավելի հաճախ հաջող է լինում քաղցկեղի զարգացման առաջին փուլերում եւ չափազանց բարդ 3-4-րդ փուլերում, երբ ուռուցքն սկսում է տարածվել եւ թափանցել օրգանիզմի մյուս հատվածներ: Նրա պարզաբանմամբ՝ առաջին դեպքում ողջ է մնում կանանց 95 տոկոսը, իսկ վերջին՝ կեսից քիչը:

Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց շրջանում չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակը: ԱՀԿ-ի տվյալներով՝ այս հիվանդության հետեւանքով ամեն տարի մահանում է գրեթե 500 հազար կին:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ